Bitcoin-ի գինն իջել է մինչև $75.000

Վերջին լուրերը
Bitcoin-ի գինն իջել է մինչև $75.000
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Bitcoin-ի արժեքը նորից իջել է՝ առաջին անգամ 2024 թվականի նոյեմբից ի վեր իջնելով $75,000-ից ցածր։ Ապրիլի 7-ի առավոտյան դրությամբ Bitcoin-ը արժեցել է $74,467, սակայն կարճ ժամանակ անց հասել է մինչև $75,146։ Երկրորդ ամենամեծ կրիպտոարժույթը՝ Ethereum-ը, նույնպես զգալի կորուստ է գրանցել՝ հասնելով իր ամենացածր մակարդակին 2023 թվականի մարտից ի վեր՝ $1417։

Կրիպտոշուկայի ընդհանուր կապիտալիզացիան նվազել է շուրջ 12%-ով՝ հասնելով $2.47 տրիլիոնի, հայտնում է CoinGecko-ն։ Վերլուծաբանները նշում են, որ այս անկման հիմնական պատճառը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հայտարարված մաքսային նոր սահմանափակումներն են, որոնք արդեն իսկ վնաստատել են համաշխարհային բորսաները՝ միլիարդավոր դոլարների արժեզրկման պատճառ դառնալով։

Նախորդ շաբաթվա ընթացքում Bitcoin-ը հաջողությամբ խուսափել էր շուկայական փլուզումից՝ պահելով իր արժեքը $82 000–$83 000 միջակայքում։ Սակայն այս շաբաթվա սկզբին այն ևս չդիմացավ ճնշմանը։ Bloomberg-ին տված մեկնաբանությունում BTC Markets-ի ֆինանսական տնօրենը նշել է. «Մի պահ թվաց, թե կրիպտոն կարող է դիմակայել, բայց դա երկար չտևեց»։

Bitcoin-ի արժեքն իր պատմական առավելագույնին հասել էր 2025-ի հունվարի 20-ին՝ Թրամփի երդմնակալության օրը՝ $109 241։ Սակայն փետրվարին մաքսային նոր սպառնալիքների ֆոնին այն արդեն ընկել էր մոտ 20%-ով, իսկ փետրվարի 28-ին՝ ավելի քան 28%-ով։ CNBC-ն գրում է, որ շուկան շարունակում է մնալ անկայունության փուլում՝ կապված հնարավոր գլոբալ ռեցեսիայի հետ, և կրիպտոարժույթները, հավանաբար, կշարունակեն շարժվել նույն միտումներով, ինչ բորսաները։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները