Binance կրիպտոբիրժան դադարեցնում է ԱՄՆ դոլարով փոխանցումները

Վերջին լուրերը
Binance կրիպտոբիրժան դադարեցնում է ԱՄՆ դոլարով փոխանցումները
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Աշխարհի ամենամեծ կրիպտոարժութային բիրժան՝ Binance-ը փետրվարի 8-ից դադարեցնում է միջոցների մուտքագրումն ու ելքագրումն ԱՄՆ դոլարով` բանկային փոխանցումների միջոցով, հաղորդում է CNBC-ն:

Ընկերության գլխավոր տնօրենը Twitter-ում հայտնել է, որ որոշ բանկեր հրաժարվում են կրիպտոգործարքներից, ինչն էլ դարձել է այս որոշման պատճառը: Binance-ից հաղորդել են, որ ամսական ակտիվ օգտատերերի միայն 0,01%-ն է օգտագործում դոլարային բանկային փոխանցումները: Չնայած դրան՝ ընկերությունը ջանքեր է գործադրում՝ հնարավորինս շուտ դոլարային գործարքները վերականգնելու համար:

- Advertisement -
Binance կրիպտոբիրժան դադարեցնում է ԱՄՆ դոլարով փոխանցումները

Հարկ է նշել նաև, որ այս սահմանափակումը չի վերաբերում ԱՄՆ-ին, որտեղ Binance US-ը շարունակում է աշխատել առանց որևէ փոփոխության:

Այս որոշման մասին հայտնելուց հետո օգտատերերը սկսել են ելքագրել իրենց՝ դոլարին կցված միջոցները Binance-ից ու տեղափոխել այլ կրիպտոբիրժաներ, հայտնում է Arkham Intelligence-ը: Մեկ օրում դուրս է բերվել ավելի քան 172 մլն դոլար, սակայն, ըստ աղբյուրի, դա շոշափելի գումար չէ Binance-ի համար, որի կրիպտոակտիվները գնահատվում են մոտ 42,2 մլրդ դոլար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները