Մարդկանց 1%-ը տնօրինում է աշխարհի հարստության կեսը

Վերջին լուրերը
Մարդկանց 1%-ը տնօրինում է աշխարհի հարստության կեսը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Օքսֆամի հրապարակած զեկույցի համաձայն՝ հաջորդ տասնամյակում կարող են հայտնվել առաջին տրիլիոնատերերը, քանի որ աշխարհի ամենահարուստ 1%-ը տնօրինում է գլոբալ հարստության 45%-ը, մինչդեռ մարդկության 44%-ը ապրում է օրական 6.85 դոլարից պակաս եկամուտով։

Զեկույցը, որը հրապարակվել է Համաշխարհային տնտեսական ֆորումի (WEF) նախօրեին Դավոսում, վերնագրված է «Վերցնողներ, ոչ թե ստեղծողներ»։ Զեկույցում ասվում է, որ 2024 թվականին միլիարդատերերի հարստությունը աճել է 2 տրիլիոն դոլարով՝ երեք անգամ ավելի արագ, քան նախորդ տարի։

Ըստ զեկույցի՝ մինչ հարուստների 1%-ը տնօրինում է հարստության գրեթե կեսը, գլոբալ աղքատության մակարդակն էապես չի փոխվել 1990 թվականից ի վեր։

«Այս զեկույցը կոչ է աշխարհին արթնանալու և տեսնելու, որ սովորական մարդիկ ճնշվում են հարստության անհավասար բաշխման պատճառով»,- նշել է Օքսֆամի գործադիր տնօրեն Ամիտաբ Բեհարը։

Զեկույցում կանխատեսում է, որ աշխարհի առաջին տրիլիոնատերերը կհայտնվեն հաջորդ տասնամյակում։ Վերջին տասնամյակում ամենահարուստ 10 միլիարդատերերի հարստությունն օրական միջինը 100 միլիոն դոլարով ավելացել է։

2024 թվականին հայտարարվել է 204 նոր միլիարդատերի մասին, և նրանց ընդհանուր հարստությունն աճել է 2 տրիլիոն դոլարով։

Զեկույցում նշվում է, որ ամբողջ աշխարհում յուրաքանչյուր տասներորդ կին ապրում է ծայրահեղ աղքատության մեջ՝ օրական 2.15 դոլարից պակաս եկամուտով։ Միևնույն ժամանակ, կանայք օրական 12.5 միլիարդ ժամ անվճար աշխատանք են կատարում, ինչը համաշխարհային տնտեսությանը բերում է մոտ 10.8 տրիլիոն դոլարի հավելյալ արժեք։

Քննադատավում է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը, այդ թվում՝ հարկային նվազեցումները և ընդհանուր վերահսկողության թուլացումը, որոնք համարվում են անհավասարության աճի խթան։

Դավոսի գագաթնաժողովի նախօրեին ցուցարարները «Հարկեր հարուստներին» և «Այրե՛ք համակարգը» պաստառներով դուրս էին եկել՝ ուշադրություն հրավիրելու տնտեսական անհավասարության և գլոբալ խնդիրների վրա։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները