Հայկական BigStory VC վենչուրային ֆոնդը 250 հազար դոլար է ներդրել ViralMango-ում, այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է ֆոնդի համահիմնադիր Արտավազդ Մինասյանը։
«ViralMango պլատֆորմը կապում է միկրոինֆլյուենսերներին բրենդների հետ:
50 հազարից քիչ հետևորդ ունեցող միկրոինֆլյուենսերներին ունեն նվիրված և ներգրավված հետևորդներ, որոնք կարող են բացառիկ արդյունքներ ապահովել բրենդների համար:
BigStory-ում մենք նվիրված ենք մեր առաքելությանը` օգնելու բացառիկ հայ հիմնադիրներին ստեղծել մեծ ազդեցություն ունեցող, համաշխարհային ընկերություններ: Մենք հավատում ենք, որ Հայաստանն ունի տաղանդ և ներուժ, և մենք պարտավոր ենք աջակցել երկրի ստարտափ էկոհամակարգի զարգացմանը:
Աջակցելով ViralMango-ի նման ընկերություններին՝ մենք ներդրումներ ենք կատարում Հայաստանի ապագայում՝ որպես տեխնոլոգիական նորարարության կենտրոն»,- գրել է նա։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։