«Ավելի վատ քայլ ՏՏ ոլորտի համար չէր կարող արվել»․ ԲՏԱ նոր օրենքի խնդիրների քննարկում BigStory Podcast-ում

Վերջին լուրերը
«Ավելի վատ քայլ ՏՏ ոլորտի համար չէր կարող արվել»․ ԲՏԱ նոր օրենքի խնդիրների քննարկում BigStory Podcast-ում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

ՏՏ համայնքը շարունակում է իր դժգոհությունը հայտնել 2024թ․ դեկտեմբերին ընդունված՝ ԲՏԱ ոլորտի աջակցության օրենսդրական կարգավորումների շուրջ։ Այս թեմայով քննարկում է ծավալվել նաև BigStory Podcast-ի հերթական էպիզոդում։

«Ինչ է նշանակում այս փոփոխությունը ստարտափների համար։ Նրանք, օրինակ, ներդրում են ներգրավել, որը իրենց բավարարելու է 18 ամիս «ողջ մնալու» համար։ Այդ ընթացքում նրանք պետք է արդյունք ստեղծեն ու գնան հաջորդ ներդրում բերեն, ու արդյունքում մեծ ընկերություն ստեղծեն, որը արդյունքում Հայաստանի տնտեսության վրա է դրական ազդելու։ Հիմա Կառավարությունն ինչ է արել, ծառը, որ նոր տնկվել է, ու պետք է աճի, եկել ասել է՝ 18 ամսվա փոխարեն ընդամենը 15 ամիս ունեք։ Այսպես է Կառավարությունը ձեզ օգնում, փորձեք ավելի կարճ ժամանակում արդյունքի հասնել։ Դրանից ավելի վատ քայլ ՏՏ ոլորտի համար Կառավարությունը չէր կարող անել»,-նշում է Podcastle ընկերության հիմնադիր ու CEO Արտավազդ Երիցյանը։

Krisp և 10Web ընկերությունների համահիմնադիր Արտավազդ Մինասյանը հավելում է, որ ընդունված օրենքը չի արտահայտում այն քննարկումները, որ ծավալվել է ոլորտի ներկայացուցիչների հետ օրենքի մշակման նախնական փուլում։ Մասնավորապես, նա խնդրահարույց է համարում օրենքի գլխավոր առավելություններից մեկը համարվող R&D աշխատանքների համար սահմանված արտոնությունների կիրառման կարգը, որից փաստացի կարող են օգտվել շատ քիչ ընկերություններ։

ԲՏԱ աջակցության օրենքից զատ, BigStory Podcast-ի 53-րդ էպիզոդում քննարկվում է նաև ԱՏՁՄ տարեկան համաժողովը և Միության առաջիկա ծրագրերը, ԱՄՆ-ում Էլոն Մասկի կողմից ղեկավարվող կառավարության արդյունավետության բարձրացման դեպարտամենտի /DOGE/ աշխատանքը և այլ հարցեր։ Պոդքաստի ամբողջական էպիզոդը՝ ստորև․

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները