2024 թվականի լավագույն բիզնես գրքերը, որոնք առանձնացրել է Forbes-ը, պետք է որ օգնեն Ձեզ՝ 2025-ը գերարդյունավետ անցկացնելու հարցում։ Ներկայացնենք դրանք և պատմենք, թե ինչու են դրանք արժանի լինել Ձեր գրասեղաններին:
How to Become Famous — Cass R. Sunstein
Գիրքը կարդալիս կբացահայտեք, թե ինչու են որոշ մարդիկ դառնում լեգենդար անուններ, իսկ մյուսները, ովքեր նույնիսկ ավելի տաղանդավոր են, մնում ստվերում: Գիրքը կօգնի հասկանալ, թե ինչպես կարելի է հայտնվել ուշադրության կենտրոնում և ճիշտ ներկայացնել Ձեր լավագույն հատկանիշներն ու տաղանդները։
The Art of Uncertainty — David Spiegelhalter
Գիրքը նախատեսված է նրանց համար, ովքեր դժվարանում են հաղթահարել անորոշությունը: Այս գիրքը կօգնի ընդունել անորոշությունը որպես հնարավորություն՝ ներկայացնելով մեթոդներ, որոնք թույլ կտան ռիսկերից խուսափել ու դրանք նվազագույնի հասցնել:
The Enduring Enterprise — Devin DeCiantis
Գիրք է, որը բացահայտում է ընտանեկան բիզնեսների հաջողության բոլոր գաղտնիքները: Պարզվում է, որ ընտանեկան բիզնեսներն ավելի կայուն են տնտեսական ճգնաժամերի ժամանակ և գրքում ներկայացված են պատճառներ, թե ինչու է դա այդպես:
Main Street Millionaire — Codie Sanchez
Հիանալի ուղեցույց է նրանց համար, ովքեր ցանկանում են սկսել փոքր բիզնես կամ ներդրումներ կատարել արդեն գործող բիզնեսներում: Այս գիրքը մանրամասն ներկայացնում է, թե ինչպես կարելի է ճիշտ գնահատել բիզնեսի հնարավորությունները և հաջողությամբ գործել ձեռնարկատիրական ոլորտում:
Co-Intelligence: Living and Working with AI — Ethan Mollick
Գիրքը խիստ արդիական է այս ժամանակներում: Այն բացատրում է, թե ինչպես կարելի է արդյունավետ աշխատել արհեստական բանականության հետ և նրան դարձնել համագործակից: Գիրքն օգտակար է հատկապես նրանց համար, ովքեր մտավախություն ունեն, որ ԱԲ-ն կարող է փոխարինել իրենց:
Այս գրքերը կօգնեն ավելի լավ հասկանալ, թե ինչպես բիզնես անել։
Կարդացեք նաև՝