Աշխարհի ամենահարուստ մարդը 1 օրում կորցրել է 11 մլրդ դոլար

Վերջին լուրերը
Աշխարհի ամենահարուստ մարդը 1 օրում կորցրել է 11 մլրդ դոլար
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Աշխարհի ամենահարուստ մարդու՝ LVMH խմբի սեփականատեր և նախագահ Բեռնար Առնոյի կարողությունը մեկ օրում նվազել է 11,2 միլիարդ դոլարով, հաշվարկել է Bloomberg-ը։

Գործակալության տվյալներով՝ LVMH-ի բաժնետոմսերը մայիսի 23-ին Փարիզի Euronext ֆոնդային բորսայում սակարկությունների ընթացքում կորցրել են իրենց արժեքը 5%-ը, ինչն էլ պատճառ է հանդիսացել միլիարդատիրոջ կարողության նվազման։ Ընդհանուր առմամբ, շքեղության ապրանքներ արտադրող եվրոպական ընկերությունները այս նստաշրջանի ընթացքում կորցրել են մոտ 30 միլիարդ դոլար։

- Advertisement -
Աշխարհի ամենահարուստ մարդը 1 օրում կորցրել է 11 մլրդ դոլար

ԸստBloomberg-ի, ընկերությունների բաժնետոմսերը նվազում են շուկայում մտավախությունների ֆոնին, որ ԱՄՆ-ի թուլացող տնտեսությունը կնվազեցնի իրենց արտադրանքի պահանջարկը:

LVMH-ին են պատկանում այնպիսի շքեղ ապրանքանիշեր, ինչպիսիք են Louis Vuitton-ը, Moet & Chandon-ը, Christian Dior-ը, Fendi-ն, Givenchy-ն և այլն։ LVMH-ի բաժնետոմսերի անկումը տեղի է ունեցել դրանց երկարատև աճից հետո. վերջին մեկ տարվա ընթացքում բաժնետոմսերը թանկացել էին 23%-ով։ LVMH-ը ապրիլին դարձել է առաջին ընկերությունը Եվրոպայում՝ ավելի քան 500 միլիարդ դոլար կապիտալիզացիայով:

Առնոն առաջին անգամ գլխավորել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակն ապրիլին՝ առաջին տեղից հեռացներով Իլոն Մասկին։ Ինչպես հաղորդում է Forbes-ը՝ Առնոյի կարողությունը մեկ տարվա ընթացքում աճել է 53 միլիարդ դոլարով։

Չնայած կորուստին՝ LVMH-ի ղեկավարը պահպանել է վարկանիշում առաջին տեղը։ Bloomberg-ը նրա կարողությունը գնահատում է 191,6 դոլար։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները