UC Berkeley-ի համաշխարհային աքսելերատոր SkyDeck-ը բացել է դիմումների ընդունելությունը վաղ փուլի ստարտափների համար՝ համահիմնադիրների նոր խմբին հնարավորություն տալով միանալու իր առաջատար աջակցության միջավայրին։ Ընտրված ստարտափներն ունեն հնարավորություն ստանալու 200 հազար ԱՄՆ դոլարի ներդրում՝ Berkeley SkyDeck Fund-ից։
Դիմելու վերջնաժամկետը օգոստոսի 22-ն է, Կալիֆոռնիայի ժամանակով 23:59-ին։ Դիմում ներկայացնելու և ծրագրի մասին մանրամասն տեղեկություններ կարելի է գտնել SkyDeck-ի պաշտոնական կայքում՝ այստեղ։
Նախաձեռնության շրջանակում նախատեսվում են նաև տեղեկատվական միջոցառումներ։ Հուլիսի 24-ին Երևանում տեղի կունենա Founders Happy Hour միջոցառումը՝ կազմակերպված Berkeley SkyDeck Fund-ի, Strategic Value Ventures-ի և Ground Zero Venture Café-ի կողմից (միջոցառման քարտեզ, գրանցում)։ Նմանատիպ տեղեկատվական սեսիա անցկացվելու է նաև առցանց ձևաչափով՝ այստեղ։
SkyDeck-ի հրապարակման մեջ առանձնացվել է նաև հայկական ծագմամբ SuperAnnotate ստարտափը՝ որպես հաջող օրինակ։