Белый Квадрат մարքեթինգի և գովազդի միջազգային փառատոնին մասնակցելու հնարավորություն հայկական ընկերությունների համար

Վերջին լուրերը
Белый Квадрат մարքեթինգի և գովազդի միջազգային փառատոնին մասնակցելու հնարավորություն հայկական ընկերությունների համար
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայկական գովազդային գործակալությունները և բրենդները հնարավորություն ունեն իրենց մրցութային աշխատանքները ներկայացնել Белый Квадрат մարքեթինգի և գովազդի միջազգային փառատոնին մինչև մայիսի 3-ը։

Արդեն 15 տարի Белый Квадрат փառատոնը խթանում է ստեղծարարությունը, աջակցում է թարմ գաղափարներին և միավորում հաղորդակցության ոլորտի մարդկանց տարբեր երկրներից: Ամեն տարի փառատոնին մասնակցում են ավելի քան 1000 մրցութային աշխատանքներ ավելի քան 35 երկրներից, այդ թվում՝ Եվրոպայից, ԱՊՀ երկրներից, Չինաստանից, MENA տարածաշրջանից, Ասիայից, ԱՄՆ-ից, Լատինական Ամերիկայից և այլք։ Ամեն տարի մասնակիցների թիվն ընդլայնվում է, իսկ մրցութային աշխատանքները ցուցադրում են նորարարական լուծումներ և գաղափարներ։

Հայաստանի գործակալություններն ու բրենդները անմասն չեն մնում այս ամենից  և ամեն տարի ակտիվորեն մասնակցում են մարքեթինգի և գովազդի փառատոնի մրցույթին՝ ներկայացնելով իրենց նախագծերից լավագույնները միջազգային մարքեթինգային հանրությանը։

Նշենք, որ մրցութային աշխատանքներն ընդունվում են առցանց՝ փառատոնի պաշտոնական կայքէջում՝ whitesquare-festival.com, ութ անվանակարգերում։ Փառատոնի ժյուրիում ներկայացված են ստեղծարարության և հաղորդակցության ոլորտի ամենավառ մարդիկ ամբողջ աշխարհից: Белый Квадрат փառատոնի ժյուրիի անդամները ամեն տարի նշում են մրցութային աշխատանքների բարձր մակարդակը և փառատոններին մասնակցության կարևորությունը, քանի որ դրանք ոչ միայն խթանում են ստեղծարարությունը, այլև ոգեշնչում և դրդում են ստեղծագործողներին ստեղծել ավելի լավ նախագծեր: Մրցակցային նախագծերի գնահատման հիմնական չափանիշները կլինեն գաղափարի կրեատիվությունը և դրա իրականացումը, ինչպես նաև արդյունավետությունը համապատասխան կատեգորիաներում:

Ճանաչումից և մրցանակներից բացի, փառատոնի հաղթողների աշխատանքները ամեն տարի ստանում են լայնածավալ PR աջակցություն աշխարհի բազմաթիվ լրատվամիջոցներից:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները