Բելգիայում գործարկվել է AR սարքերով և 5G-ով հագեցած շտապօգնության մեքենա

Վերջին լուրերը
Բելգիայում գործարկվել է AR սարքերով և 5G-ով հագեցած շտապօգնության մեքենա
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Բելգիայում գործարկվել է «բարձր տեխնոլոգիական» շտապօգնության մեքենա՝ հիվանդներին ավելի օպերատիվ և ճշգրիտ բուժօգնություն տրամադրելու համար։

Շտապօգնության մեքենան միացված է 5G ցանցին՝ թույլ տալով տվյալների գերարագ փոխանակում հիվանդանոցի հետ։ Այն նաև հագեցած է տեսախցիկներով և լրացուցիչ իրականության ակնոցներով, այդ թվում՝ հիվանդի համար։

- Advertisement -
Բելգիայում գործարկվել է AR սարքերով և 5G-ով հագեցած շտապօգնության մեքենա

Այսպիսով, հիվանդանոցի բժիշկները, գտնվելով հեռավորության վրա, կարող են «տեսնել» հիվանդին շտապօգնության անձնակազմի աչքերով և ուղղորդել նրանց ճշգրիտ բուժօգնություն ցուցաբերելու հարցում։

5G-ով հագեցած շտապօգնությունը նորարարական միջոց է՝ իրական ժամանակում հիվանդներին, շտապօգնության աշխատողներին և հեռահար բժշկական փորձագետներին միմյանց հետ միացնելու համար: Այն առաջինն է Եվրոպայում և ցույց է տալիս, թե ինչպես կարելի է տարբեր տեխնոլոգիաներ (5G, IoT, AR) միավորել և հզոր ազդեցություն ստեղծել բուժաշխատողներին աջակցելու և շտապօգնության բոլոր ծառայություններում հիվանդների խնամքի բարելավման գործում։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները