Հայ հիմնադիրով AI բիզնես գործակալ Bardeen ստարտափը 3 միլիոն դոլարի ներդրումներ է ներգրավել Dropbox-ից և HubSpot-ից։ Այս մասին հայտնում է Techcrunch-ը:
2022 թվականին Կալիֆորնիայում Արտեմ Հարությունյանի և Պասկալ Վայնբերգերի կողմից հիմնադրված այս ստարտափը, ապահովելով 3 միլիոն դոլարի ֆինանսավորում, ներդրումների ընդհանուր գումարը հասցնում է 22 միլիոն դոլարի:
Dropbox Ventures-ի և HubSpot Ventures-ի ռազմավարական ներդրումներով Bardeen-ը նպատակ ունի հեղափոխել բիզնեսի համար կրկնվող առաջադրանքների կատարումը:
Նրանց հարթակը հեշտությամբ ավտոմատացնում է աշխատանքային հոսքերը և ինտեգրվում է ավելի քան 100 գործիքների հետ, ինչպիսիք են Microsoft 365-ը և CRM-ները:
Պատկերացրեք, որ փաստաթղթերը փոխակերպեք PDF-ի, ուղարկեք էլ-նամակներ և կառավարեք առաջադրանքները, և այս բոլորը՝ պարզ հրամաններով:
Ստարտափը ունի ավելի քան 300,000 օգտատեր և ավելի քան 1,000 վճարող հաճախորդ՝ ներառյալ Deel-ը, Miro-ն, Kearney-ն, WPP-ն և 10Web-ը:
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: