Bardeen-ը գրեթե բոլոր բրաուզերներում աշխատող ծրագրային ապահովում է, որը թույլ է տալիս հաճախ օգտագործվող ծրագրերի մեջ (օրինակ՝ zoom, chrome, opera) ավտոմատացումներ գործարկել:
Օրինակ՝ zoom-ով ձայնագրածը պահպանելու համար, պետք է «գնալ» հավելվածի համապատասխան բաժին ու սեղմել ներբեռնել կոճակը: Ապա, եթե կա ցանկություն ներբեռնած ձայնագրության թղթապանակը կիսվել այլ ընկերների հետ, պետք է ըստ հերթական քլիքների անել գործողությունը:
Bardeen-ն այս ամբողջ պրոցեսը իրականացնում է 1 քլիքով:
«Ունենք մոտ 300 պատրաստի shortcut-եր, որոնք մի շարք գործողություններ են կատարում: Դրանից զատ դուք կարող եք ինքներդ ձերը ստեղծել: Ամենատարածված shortcut-ը Linkedin-ից Google Sheets copy անելն է, որը շատ հարմար է HR-ներին, գործատուներին, նրանց համար, ովքեր փնտրում են թեկնածուների: Երբ գտնում են մեկին, ով կարող է լինել պոտենցիալ աշխատող, պետք է հատ-հատ քոփի անել անունը, ազգանունը, մասնագիտությունը, կամ որտեղ է սովորել: Այս ամողջ գործողությունը կարող է տեղի ունենալ մեկ քլիքով»,- ասում է Bardeen-ի համահիմնադիր Արտեմ Հարությունյանը:
Linkedin-ի shortcut-երը խմբավորված են, օրինակ՝ ըստ մասնագիտությունների՝ HR-ների, PM-ների կամ վաճառքի մասնագետների համար: Մասնագիտությունից զատ, shortcut-երը բաժանված են նաև ըստ հավելվածների՝ Linkedin, zoom և այլն:
Bardeen-ը 15 հոգանոց փոքր թիմ է, որն աշխատում է ամբողջ աշխարհից, իսկ նրանցից միայն մեկն է Հայաստանից:
«Աշխատանքը կազմակերպելու համար, տարին մի քանի անգամ հանդիպում ենք որևէ կետում: Այս տարի, արդեն երկու անգամ հանդիպել ենք: Թիմը հիմնականում երկու տեղից է, ԱՄՆ-ից և Եվրոպայից»,- ասաց Արտեմ Հարությունյանը:
Համահիմնադիրներից մյուսը Պասկալ Վայնբերգրն է, ով ապրում է Շվեյցարիայում: Գաղափարն առաջացել է միաժամանակ՝ երկու համահիմնադրի մոտ, իրարից անկախ: Զրուցել են նույն ներդրողի հետ, որն էլ իր հերթին որոշել է ծանոթացնել հիմնադիրներին:
«Այսպիսի գործիքներ շատ կան աշխարհում: Bardeen-ը տարբերվում է նրանով, որ աշխատում է անմիջապես բրաուզերի մեջ, իսկ մյուս գործիքներն աշխատում են cloud-ի մեջ, որն իրականում էականորեն տարբեր է: Մեր գործիքը բրաուզերի մեջ է և եթե ավելի հստակ ասենք, թե ինչով ենք մենք զբաղվում, ապա ուզում ենք ավտոմատացնել ավտոմատացումը: Շատերին ասում ենք, որ կրկնվող պրոցեսները կարող ենք ավտոմատացնել, իրենք պատասխանում են, որ ոչ մի կրկնվող բան չեն անում: Իսկ իրականում չեն գիտակցում, թե ինչքան ժամանակ են ծախսում այդպիսի բաների վրա, որն իրականում գործողությունների հաջորդականություն է»,-նշում է Արտեմ Հարությունյանը:
Կարդացեք նաև՝ FBF. Հայկական ստարտափը հեշտացնելու է տեսողության խնդիրներով մարդկանց կյանքը
Ծրագիրն աշխատում է արհեստական բանականության միջոցով: համահիմնադրի խոսքով, իրենք տեսնում են, թե մարդիկ ինչ տեսակի ավտոմատացումների խնդիր ունեն և փորձում են լուծել հենց այդ խնդիրը:
«Մենք իրական խնդիրներ ենք լուծում իրական մարդկանց համար։ Մենք ոգեշնչվում ենք, երբ գնահատում են մեր ներդրած ջանքերը: Այժմ մեր հաճախորդներն անհատներն են, որոնք օգտագործում են մեր գործիքը: Նրանց ճնշող մեծամասնությունը հիմնադիր կամ HR է, սակայն ունենք հաճախորդ, ով մեր գործիքի միջոցով իր պարտեզն է կառավարում, բույսերի մասին ինֆորմացիաներ էր հավաքել, երբ ջրի, ինչպես տնկի ու այս տեսակ shortcut-եր էր պատրաստել»,- ասաց Արտեմը:
Ընկերությունը աշխարհում գոյություն ունեցող մոտ 5000 ծրագրից դեռ 30-ի վրա է կենտրոնացել: Հետագա նպատակն է զարգանալ այնքան, որ համագործակցի ու shortcut-եր ստեղծի ավելի շատ ծրագրերի համար, իսկ դա իրականում տարիների աշխատանք է պահանջում:
«Մարդկանց պահանջներն ու ակնկալիքներն էվոլուցիա են ապրում, ու մենք պետք է հասցնենք գնալ դրա հետևից: Պրոդուկտը ժամանակին համահունչ պետք է կարողանանք զարգացնել»,- ասում է համահիմնադիրը:
Bardeen-ն այս պահին ունի ավելի քան 50 հազար հաճախորդ՝ ամբողջ աշխարհում և աշխատում է անվճար է: Մտադրություն կա, տարեվերջին որոշ ֆունկցիաներ կամ գործիքներ դարձնել վճարովի:
Կարդացեք նաև՝ BugHunters. Կիբեռանվտանգության ոլորտի հայկական գործիք՝ թարմ մոտեցումներով
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին: