Առևտրային բանկերը 5,262 տրիլիոն դրամի վարկեր են տրամադրել 2024թ.-ի ապրիլի դրությամբ

Վերջին լուրերը
Առևտրային բանկերը 5,262 տրիլիոն դրամի վարկեր են տրամադրել 2024թ.-ի ապրիլի դրությամբ
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների 2024 թվականի ապրիլի վերջի դրությամբ Հայաստանի առևտրային բանկերի տրամադրած վարկերի ծավալը կազմել է 5 262 267 մլն դրամ (5,262 տրլն)։ 2023թ.-ի նույն ժամանակաշրջանի համեմատ նրանց ծավալն աճել է 852,858 մլրդ դրամով կամ 19,3%-ով։

Տրամադրած վարկերի 33,7%-ը կամ 1,774 տրլն դրամը բաժին է ընկնում տարադրամով, իսկ 66,3%-ը կամ 3,489 տրլն դրամը՝ ՀՀ դրամով վարկերին։

Ոչ ռեզիդենտներին տրամադրվել է 233,058 մլրդ դրամի վարկ, իսկ ռեզիդենտներին՝ 5,029 տրլն դրամի։

2024 թվականի մարտ ամսվա վերջի դրությամբ բանկերի հաճախորդների թիվը եղել է 4 717 713, իսկ ընդհանուր հաշիվների թիվը՝ 9 705 062։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները