Հայաստանյան բանկերը կստանան էլեկտրոնային եղանակով հիփոթեքային վարկեր տրամադրելու իրավունք

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայաստանի առևտրային բանկերը իրավունք կստանան հիփոթեքային վարկեր տրամադրել էլեկտրոնային եղանակով՝ անշարժ գույքի վաճառողների և գնորդների միջև բազմակողմանի համաձայնագրի միջոցով։ ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 26-ի նիստում տվել է դրական եզրակացություն՝ կառավարության կողմից երկրորդ ընթերցմամբ ներկայացված «Քաղաքացիական օրենսգրքում» և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծերի վերաբերյալ։

Կադաստրի կոմիտեի նախագահի տեղակալ Նանե Ղազարյանի խոսքով՝ բազմակողմանի համաձայնագրի առկայության դեպքում կողմերը կստանան իրավունք՝ անշարժ գույքի գործարքները ձևակերպելու էլեկտրոնային ձևաչափով՝ առանց նոտարական վավերացման։ Այս խնդիրը լուծելու նպատակով կառավարությունը կհաստատի տիպային պայմանագիր, որի հիման վրա բանկը կամ վարկային կազմակերպությունը, շինարարական ընկերությունը կամ վաճառողը և գնորդը կկարողանան գործարքներ կնքել էլեկտրոնային եղանակով։

Դրանից հետո բանկը կամ վարկային կազմակերպությունը նույնպես էլեկտրոնային եղանակով հայտ կներկայացնի Կադաստրի կոմիտե՝ գույքի նկատմամբ իրավունքները գրանցելու համար։ Գործընթացի բոլոր մասնակիցները կկարողանան իրենց անձնական գրասենյակների միջոցով ծանոթանալ գործարքների ընթացքին՝ Կոմիտեի կայքում։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները