2023 թվականին ՀՀ բանկային համակարգի կողմից վճարված ընդհանուր հարկերը կազմել էին մոտ 127.95 միլիարդ դրամ, իսկ 2024 թվականին՝ 115.27 միլիարդ դրամ։ Սա նշանակում է, որ բանկային համակարգի վճարած հարկերը նվազել են մոտ 12.68 միլիարդ դրամով կամ 9.91%-ով։
2024 թվականին Հայաստանի հազար խոշոր հարկատուների ցանկում բանկերի դիրքերի տեղափոխությունները ևս զգալի են։
ԱՄԵՐԻԱԲԱՆԿ-ը, որը միշտ եղել է խոշոր հարկ վճարողներից մեկը, 2024 թվականին պետական բյուջե վճարել է 23.49 միլիարդ դրամ, ինչը 2.23 միլիարդով կամ 8.65%-ով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից:
ԱՐԴՇԻՆԲԱՆԿ-ը ներկայացրել է առավել զգալի անկում. 2023 թվականի 24.86 միլիարդ դրամից 2024-ին վճարել է ընդամենը 6.73 միլիարդ դրամ, ինչը նշանակում է հարկային մուտքերի 72.93% նվազում:
ԱԿԲԱ ԲԱՆԿ-ը, ի տարբերություն այլ բանկերի, պահպանել է դիրքերը: 2024 թվականին բանկը վճարել է 13.27 միլիարդ դրամ, ինչը 2023-ի ցուցանիշից միայն 0.16%-ով կամ 21.3 միլիոն դրամով ավել է:
ԻՆԵԿՈԲԱՆԿ-ը, ավելացրել է իր հարկային մուտքերը: 2024 թվականին բանկը վճարել է 11.08 միլիարդ դրամ, ինչը 1.21 միլիարդ դրամով կամ 12.29%-ով ավել է 2023 թվականի ցուցանիշից:
ԷՎՈԿԱԲԱՆԿ-ը նույնպես զգալի կրճատում է գրանցել: 2023-ի 8.01 միլիարդ դրամից հարկային մուտքերը նվազել են մինչև 5.64 միլիարդ դրամ, ինչը 2.37 միլիարդ դրամով կամ 29.55%-ով պակաս է:
ՀՀ բոլոր բանկերն էլ ներառված են 1000 խոշոր հարկատուների ցանկում։ 18 բանկերից 14-ը առաջին հարյուրյակում է։
Կարդացեք նաև՝