«Bank of Georgia Group PLC»-ն (LON:BGEO) հայտարարել է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի 100% բաժնեմասերի մոտավորապես 303,6 մլն դոլարով գնման մասին:
Bank of Georgia Group PLC-ի կառավարման խորհուրդը և ղեկավարությունը հայտարարում են, որ պայմանական համաձայնություն է ձեռք բերվել Ամերիաբանկ ՓԲԸ-ի ընդհանուր կապիտալի 100%-ի ձեռք բերման վերաբերյալ։ Գործարքը կկայանա «Bank of Georgia Group PLC»-ի բաժնետերերի և կարգավորող մարմինների հաստատումից հետո:
Գործարքն ամբողջությամբ ֆինանսավորվելու է «Bank of Georgia Group PLC»-ի հավելյալ կապիտալով։
Ամերիաբանկի 90%-ը ձեռք կբերվի գործարքի ավարտից հետո, իսկ 10% բաժնեմասը կպահպանվի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից՝ բաժնետերերի համաձայնագրով:
«Այս գործարքը շատ կարևոր է «Bank of Georgia Group PLC»-ի համար և մեր ռազմավարական զարգացման համար այն նոր էջ կլինի: Ամերիաբանկի միջոցով մենք պատրաստվում ենք մուտք գործել Հայաստան՝ տարածաշրջանի ամենաարագ զարգացող տնտեսություններից մեկը» – նշում է Bank of Georgia Group-ի կառավարման խորհրդի նախագահ Մել Քարվիլը։