9.1 C
Yerevan
Tuesday, May 24, 2022

Բանգլադեշի մայրաքաղաքում կբացվի «Արմաթ» լաբորատորիա

Վերջին լուրերը

Բանգլադեշի մայրաքաղաքում կբացվի «Արմաթ» լաբորատորիա
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 4-ը տեղի ունեցավ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) Բանգլադեշի գործընկերային պատվիրակության այցը Հայաստան։ Այցը վերաբերում էր մայրաքաղաք Դաքքայում «Արմաթ» աշխատանոցի բացմանը։ Լաբորատորիայի բացումը նախատեսվում է իրականացնել 2022 թվականի գարնանը Դաքքայի Ռազմաօդային դպրոցում՝ DIP (Development Innovation Platform) հիմնադրամի հետ համագործակցության արդյունքում։  

Այցի ընթացքում ԱՏՁՄ գործընկերներն այցելեցին «Արմաթ» լաբորատորիաներ Երևանում և մարզերում, ինչպես նաև Դիլիջանում հանդիպեցին «Արմաթն օդում» ԱԹՍ աշխատանոցի սաներին։ Հյուրերը վստահություն հայտնեցին, որ աշխատանոցի բացումը Դաքքայում մեծապես կնպաստի պատանիների մասնագիտական կողմնորոշմանը։ 

«Բանգլադեշի պետական ու հասարակական ոլորտի ներկայացուցիչների այցի նպատակը Հայաստանում ստեղծված կրթական նախագծի դրական փորձի ու կիրառելի արդյունքի փոխանցումն ու կիրարկման իրագործելության բացահայտումն էր»,-նշել է ԱՏՁՄ կրթական ծրագրերի տնօրեն Շամամ Գևորգյանը։

Հիշեցնենք, որ հայկական կրթական մոդելն արտահանելու գործընթացը ԱՏՁՄ-ն մեկնարկել է տարիներ առաջ՝ գրանցելով գործնական հաջողություններ և բացելով «Արմաթ» աշխատանոցներ նախ Հնդկաստանում, այժմ՝ Բանգլադեշում։ Ներկա պահին գործում է 600 «Արմաթ» աշխատանոց Հայաստանում (ներառյալ՝ Արցախը), Հնդկաստանում և Վրաստանում։ Մոտ 15,000 երեխա ներգրավված է «Արմաթ» ԻԼ նախագծերում։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև

spot_img
spot_img

Ամենաընթերցվածները