BANA Day. բացահայտելով հրեշտակային ներդրումների ներուժը և հնարավորությունները

Վերջին լուրերը
BANA Day. բացահայտելով հրեշտակային ներդրումների ներուժը և հնարավորությունները
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հունիսի 9-ին իր 6-րդ տարեդարձի առթիվ BANA Angels-ը անցկացրեց BANA Day խորագիրը կրող հատուկ միջոցառում, որի նպատակն էր բացահայտել հրեշտակային ներդրումների ներուժն ու հնարավորությունները։ 

Միջոցառման սկզբում BANA Angels-ի տնօրեն Սոնա Վեզիրյանը հանդես եկավ ներածական ելույթով՝ ներկայացնելով հրեշտակային ներդրումների առանձնահատկությունները, ընդգծելով դրանց կարևորությունը նորարարության խթանման և խոստումնալից ստարտափներին աջակցելու գործում:

Սոնայի ելույթին հաջորդեց Վիվա-ՄՏՍ-ի Տեղեկատվական համակարգերի վարչության պետ, հրեշտակ ներրդրող և PMI Armenia-ի հիմնադիր և նախկին նախագահ Թոմաս Մազեջյանի ելույթը: Որպես փորձառու ներդրող՝ պարոն Մազեջյանը խոսեց հրեշտակ ներդրող դառնալու իր ճանապարհի մասին և արժեքավոր խորհուրդներ տվեց ապագա հրեշտակ ներդրողներին։ 

Այնուհետև The Syndicate by BANA-ի համահիմնադիր և ղեկավար, CP3 Ventures-ի հիմնադիր Ակսել Պիրանը և Navigator Consulting Group-ի գործադիր տնօրեն, ներդրումային խորհրդատու և հրեշտակ ներդրող Ֆիլիպ Ամերմանը կիսվեցին իրենց փորձով fireside chat ձևաչափով քննարկման ընթացքում, որը նվիրված էր ներդրումային ոլորտի և տեխնոլոգիական էկոհամակարգի մարտահրավերներին:

Բանախոսներն շոշափեցին այնպիսի թեմաներ, ինչպիսիք են շուկայի միտումները, զարգացող տեխնոլոգիաները, ներդրումային ռազմավարությունները և տեխնոլոգիական էկոհամակարգում ամուր կապեր կառուցելու կարևորությունը: Քննարկումը վարում էր Սոնա Վեզիրյանը։

Միջոցառման վերջին հատվածում երեք ստարտափներ`AllClean, ReEducate և Stylebit, իրենց գաղափարները ներկայացրեցին հյուրերին և ներդրողներին:

Հետևե՛ք բոլոր թարմացումներին և How2B-ի նորություններին՝ միանալով How2B-ի Տելեգրամյան ալիքին:

- Advertisement -
BANA Day. բացահայտելով հրեշտակային ներդրումների ներուժը և հնարավորությունները
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները