LIT Academy-ն և BANA Angels-ը բացառիկ միջոցառում կանցկացնեն

Վերջին լուրերը
LIT Academy-ն և BANA Angels-ը բացառիկ միջոցառում կանցկացնեն
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

LIT Academy-ն և BANA Angels-ը բացառիկ միջոցառում կանցկացնեն «Արդարացնելով ներդրողների ակնկալիքները. Ինչպես կառուցել բարձր կատարողականություն ունեցող տեխնոլոգիական թիմեր» թեմայով:

Միջոցառումը կներառի երկու հիմնական շնորհանդեսներ և կրակի կողքին զրույց-քննարկում: Վիվա-ՄՏՍ-ի Տեղեկատվական համակարգերի վարչության պետ, հրեշտակ ներրդրող, PMI Armenia-ի հիմնադիր և նախկին նախագահ Թոմաս Մազեջյանը հանդես կգա «Ի՞նչ են փնտրում ներդրողները տեխնոլոգիական ստարտափներում ներդրումներ կատարելիս» խորագիրը կրող ելույթով:

- Advertisement -
LIT Academy-ն և BANA Angels-ը բացառիկ միջոցառում կանցկացնեն

Ռեմ Դարբինյանը՝ SmartClick-ի հիմնադիր, ViralMango-ի հիմնադիր և գործադիր տնօրեն, կներկայացնի «Ինչպե՞ս կառուցել բարձր կատարողականություն ունեցող տեխնոլոգիական թիմեր ներդրումների համար» թեմայով:

Հիմնական ելույթներին կհաջորդի «Ինչպե՞ս տեխնոլոգիական առաջնորդները կարող են ստեղծել կամ կոտրել ստարտափի ներդրումային ներուժը» թեմայով քննարկում:

Քննարկումը կվարի Formula VC-ի գլխավոր գործընկեր, BANA Angels-ի խորհրդատու Կարեն Վարդանյանը: Քննարկմանը կմասնակցեն Թոմաս Մազեջյանը, Նարեկ Վարդանյանը (Prelaunch and The Crowdfunding Formula-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն), Վլադ Խոեցյանը (CTO և Wirestock-ի համահիմնադիր) , Անի Ասատրյանը (Ani’s Travel-ի հիմնադիր և գործադիր տնօրեն).

Միջոցառումը տեղի կունենա The Factory ինովացիոն կենտրոնում։ Մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել այստեղ։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները