Հայ հիմնադիրներ ունեցող Balchug Capital ներդրումային հիմնադրամը ձեռք է բերել Մոսկվայի հայտնի «Մետրոպոլիսը»

spot_imgspot_img
Վերջին լուրերը
Հայ հիմնադիրներ ունեցող Balchug Capital ներդրումային հիմնադրամը ձեռք է բերել Մոսկվայի հայտնի «Մետրոպոլիսը»
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայ հիմնադիրներ ունեցող Balchug Capital ներդրումային հիմնադրամը ամերիկացի ներդրողներից գնել է Մոսկվայի ամենաշատ այցելվող և ամենամեծ առևտրային անշարժ գույքի օբյեկտներից մեկը՝ «Մետրոպոլիս» առևտրի և զվարճանքի կենտրոնը, հայտնում է Forbes.ru-ն։

Balchug Capital-ի ներկայացուցիչը հրաժարվել է հայտնել գործարքի գումարը՝ նշելով միայն, որ գինը «գրավիչ է»։ «Մետրոպոլիսի» արժեքը փորձագետները գնահատում են 60-65 մլդ ռուբլի կամ մոտ 840 մլն դոլար։ Իսկ Nikoliers կապիտալի շուկաների բաժնի տնօրեն Դենիս Պլատովը հայտարարել է, որ սա վերջին մի քանի տարիների ընթացքում Ռուսաստանում անշարժ գույքի ներդրումային շուկայի ամենամեծ գործարքն է:

2009 թվականին Վարդան և Դավիթ Ամարյան եղբայրների կողմից հիմնադրված Balchug Capital-ը (նախկին Copperstone Capital) տնօրինում է ավելի քան 250 մլն դոլարի ակտիվներ։ Մինչ այս ընկերությունը ֆիննական EKE և Vicus ընկերություններից ձեռք էր բերել Սանկտ Պետերբուրգում գտնվող Pulkovo Sky բիզնես կենտրոնը։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները
Գտիր