Բրիտանական Collins English Dictionary-ն բացահայտել է անցնող տարվա գլխավոր բառը

Վերջին լուրերը
Բրիտանական Collins English Dictionary-ն բացահայտել է անցնող տարվա գլխավոր բառը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Collins English Dictionary-ն որպես 2023 թվականի տարվա բառ ընտրել է «AI»-ը։

AI-ը հապավում է, որը նշանակում է արհեստական ​​բանականություն (artificial intelligence): Բառարանը սահմանում է արհեստական ​​ինտելեկտը որպես «մարդու մտավոր գործընթացների մոդելավորում համակարգչային ծրագրերի միջոցով»։

- Advertisement -
Բրիտանական Collins English Dictionary-ն բացահայտել է անցնող տարվա գլխավոր բառը

BBC News-ը, վկայակոչելով Collins-ի տնօրեն Ալեքս Բիկրոֆթին, գրում է, որ AI-ը տարվա բառ է ընտրվել տեխնոլոգիայի արագ զարգացման շնորհիվ, որը ուշադրության կենտրոնում է հայտնվել 2023 թվականին։ Ընկերության տվյալներով՝ այս տարի այդ տերմինը սկսել է չորս անգամ ավելի հաճախ գործածվել։

Collins-ի առանձնացրած գլխավոր բառերի կարճ ցուցակը ներառում է նաև.

  • Deinfluencing — սոցիալական ցանցերի օգտագործումն է՝ նախազգուշացնելու հետևորդներին որոշակի ապրանքներից, ապրելակերպից և այլնից խուսափելու անհրաժեշտության մասին
  • Nepo baby — մարդ, ում կարիերան ենթադրվում է, որ կառուցված է իր հայտնի ծնողների հաջողության վրա
  • Canon event — իրադարձություն, որը կարևոր է մարդու անհատականության ձևավորման համար
  • Greedflation — բիզնեսների կողմից գնաճի օգտագործումը որպես պատրվակ գները բարձրացնելու համար, որպեսզի մեծացնեն իրենց շահույթը
  • Semaglutide — դեղամիջոց, որն օգտագործվում է ախորժակը և արյան մեջ շաքարի մակարդակը նվազեցնելու համար

2022 թվականին բառարանի տարվա բառն էր «permacrisis»-ը, որը նշանակում է «անկայունության և անապահովության երկարատև շրջան»։ Այդ ժամանակ խոսքը վերաբերում էր Մեծ Բրիտանիայում քաղաքական անկայունությանը, Ուկրաինայի հակամարտությանը, ինչպես նաև կլիմայի փոփոխությանը և կյանքի թանկացմանը:

Փորձագետներն ընտրել են 20 միլիարդ բառերից, որոնք ամենից հաճախ հնչել են ԶԼՄ-ներում և ուղիղ եթերում։

Հետևե՛ք ՀՀ ֆինանսաբանկային ոլորտի նորություններին՝ միանալով How2B-ի Տելեգրամյան ալիքին:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները