B2B Connection-ը գործարկում է AI-ով աշխատող հակադարձ աճուրդային հարթակ՝ գնումների արդյունավետ կառավարման համար

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

B2B Connection-ը, համադրելով ավելի քան 10 տարվա բիզնեսի, գնումների և տեխնոլոգիական փորձը, հայտարարում է Հայաստանի առաջին ԱԲ-ով աշխատող հակադարձ աճուրդային հարթակի գործարկումը։

Հարթակը նախատեսված է փոխակերպելու գնումների կառավարման գործընթացը՝ ավտոմատացնելով հայտերի ձևավորումը, վերլուծելով մատակարարների առաջարկները և ապահովելով տվյալների վրա հիմնված որոշումներ՝ ավելի արագ և արդյունավետ գնումների համար։

Ամպային տեխնոլոգիաների հիմքով ստեղծված Easy Auction-ը ապահովում է ամբողջական թափանցիկություն, հասանելիություն և ծախսերի էական կրճատում։

Գնորդների համար հարթակը առաջարկում է․

  • Ավտոմատացված գնումների կառավարում՝ ըստ տարեկան պլանների
  • ԱԲ վերլուծություն՝ շուկայի համեմատական ուսումնասիրությամբ
  • Ամբողջական հաշվետվություններ և որոշումների կայացման աջակցություն

Մատակարարների համար հարթակը ապահովում է․

  • Թիրախավորված մուտք աճուրդներին՝ ըստ ապրանքային խմբերի
  • Ինտելեկտուալ ծանուցումներ համապատասխան հայտերի վերաբերյալ
  • Պարզեցված և արագ առաջարկների ներկայացման հնարավորություն
  • Վերլուծական գործիքներ՝ մրցակցային դիրքը գնահատելու և զարգացնելու համար

«B2B Easy-Auction-ը կազմակերպություններին տալիս է հնարավորություն կառավարել գնումները մի քանի պարզ քայլերով՝ խնայելով ժամանակ, նվազեցնելով ծախսերը և բարձրացնելով պրոցեսների արդյունավետությունը»,– նշել է B2B Connection ընկերության հիմնադիր Կարեն Ներսիսյանը։ «Սա մեծ առաջընթաց է՝ ԱԲ-ի կիրառմամբ գնումների կառավարման ոլորտում»։

Հարթակը հասանելի է ինչպես ստանդարտ, այնպես էլ պրեմիում բաժանորդագրությամբ՝ անսահմանափակ հայտերի և աճուրդներին մասնակցության հնարավորությամբ։

Գործարկվել է կայքի դեմո տարբերակը, իսկ հավելվածը կարող եք փորձարկել՝ ներբեռնելով App Store-ից կամ Google Play-ից։

Գործընկերային հնարավորությունների և տեխնիկական մանրամասների համար կապ հաստատեք B2B Connection ընկերության հետ՝ +37499200881/[email protected]։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները