-0.9 C
Yerevan
Wednesday, February 8, 2023

Այս տարվա 10 ամենաշատ ներբեռնվող հավելվածներն ամբողջ աշխարհում

2022 թվականի առաջին եռամսյակում հավելվածների ընդհանուր ներբեռնումները հասել են 36,9 միլիարդի, ինչը 1,4 տոկոսով ավելի է 2021 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ:

Վերջին լուրերը

Այս տարվա 10 ամենաշատ ներբեռնվող հավելվածներն ամբողջ աշխարհում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

2022 թվականի առաջին եռամսյակում ամենաշատ ներբեռնվող 10 հավելվածից վեցը դասվում են սոցիալական մեդիայի շարքին ու դրանցից չորսը պատկանում են Meta-ին (Instagram, Facebook, WhatsApp և Messenger), իսկ երկուսը ByteDance-ին (TikTok, CapCut):

Ռուսական աղբյուրները, հղում տալով Sensor Tower-ի զեկույցին, գրում են, որ 2022 թվականի առաջին եռամսյակում հավելվածների ընդհանուր ներբեռնումները հասել են 36,9 միլիարդի, ինչը 1,4 տոկոսով ավելի է 2021 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ:

Այս տարվա 10 ամենաշատ ներբեռնվող հավելվածներն ամբողջ աշխարհում

Նեռբեռնվող հավելվածների լավագույն տասնյակից դուրս են մնացել Zoom-ը և WhatsApp Business-ը (այն պատկանում է Meta-ին):

2021 թվականի առաջին եռամսյակում TikTok-ը գերազանցել է 3,5 միլիարդ ներբեռնումը՝ դառնալով հինգերորդ հավելվածը (և առաջին ոչ Meta հավելվածը), որը հասել է այս նշաձողին: Ի դեպ, 2020 թվականի հունիսից հավելվածն արգելված է Հնդկաստանում, իսկ մինչև արգելքը Հնդկաստանին բաժին էր ընկնում TikTok-ի ներբեռնումների 30%-ը։

Հնդկաստանը միակ երկիրը չէ, որն արգելում է TikTok-ը։ Պակիստանը մի քանի անգամ արգելափակել է TikTok-ը՝ «անպատշաճ» բովանդակության վերաբերյալ մտահոգությունների պատճառով։ Այնուամենայնիվ, Պակիստանում արգելքները գործեցին մի քանի օր՝ մինչև չեղարկվելը, և պակիստանցիները ներկայումս ազատ կարող են մուտք գործել հարթակ:

Այս տարվա 10 ամենաշատ ներբեռնվող հավելվածներն ամբողջ աշխարհում

1993-ից 2022. Որո՞նք են եղել աշխարհի ամենաայցելված կայքերը յուրաքանչյուր ժամանակահատվածում

Թոփ 10 ամենաեկամտաբեր հավելվածները

TikTok-ը ոչ միայն ամենաշատ ներբեռնվող հավելվածն է աշխարհում, այլև ամենաշատ եկամուտ ունեցող ոչ խաղային հավելվածը՝ հիմնված App Store-ի և Google Play-ի 2022 թվականի եկամուտների վրա:

TikTok-ը վերջին եռամսյակում 821 միլիոն դոլար է վաստակել։ Տեսանյութերի փոխանակման հարթակը դարձավ App Store-ի ամենաշատ եկամուտ ունեցող հավելվածը և Google Play-ի երկրորդ ամենաշատ եկամուտ ունեցող հավելվածը՝ Google One-ից անմիջապես հետո:

Թեև Meta հարթակներից և ոչ մեկը համախառն եկամուտով չի մտել թոփ 10-ում, այնուամենայնիվ, այս հարթակները շատ մեծ գումար են վաստակում: 2021 թվականին Meta-ն ստացել է 117,9 միլիարդ դոլար եկամուտ, ընդ որում այդ գումարի ավելի քան 97%-ը ստացվել է գովազդից:

Meta-ն դուրս է մնացել ԱՄՆ-ի 10 ամենամեծ շուկայական կապիտալիզացիայով ընկերությունների ցուցակից

Համաճարակը հսկայական ազդեցություն է ունեցել հավելվածների շուկայի վրա։ 2020 թվականին օգտատերերի ծախսերը, ինչպիսիք են պրեմիում հասանելիությունը, ներծրագրային գնումները և բաժանորդագրությունները, տարեկան կտրվածքով ավելացել են 30%-ով՝ հասնելով 111 միլիարդ դոլարի:

COVID-19-ի սահմանափակումները թուլացել են շատ երկրների և աշխարհը փոքր քայլերով փորձում է վերադառնալ offline կյանք: Բայց սա բնավ չի նշանակում, որ հավելվածների ծախսերը շուտով կարող են կնվազեն: Ակնկալվում է, որ մինչև 2025 թվականը դրանք կաճեն մինչև 270 միլիարդ դոլարով:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև

Ամենաընթերցվածները