Ավարտվել է ԳՏՏԿ-ի և HSBC Հայաստանի համատեղ վերապատրաստման ծրագիրը

Վերջին լուրերը
Ավարտվել է ԳՏՏԿ-ի և HSBC Հայաստանի համատեղ վերապատրաստման ծրագիրը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Տավուշի մարզի 43 երիտասարդ ավարտել է «Աշխատունակության զարգացում հմտությունների զարգացման միջոցով» ծրագիրը:

Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոնի և HSBC համատեղ ջանքերով իրականացված վեցամսյա ծրագիրը նախատեսված էր աջակցելու տեղի երիտասարդությանը՝ բարելավել փափուկ հմտությունները, ինչպես նաև մասնակցել անվճար դասընթացների և զարգացնել գիտելիքները ծրագրավորման, գրաֆիկ դիզայնի և մարքեթինգի ոլորտում:

- Advertisement -
Ավարտվել է ԳՏՏԿ-ի և HSBC Հայաստանի համատեղ վերապատրաստման ծրագիրը
Երևանի Պետական Համալսարանի Իջևանի մասնաճյուղում տեղի է ունեցել ծրագրի փակման արարողությունը, որը նշանավորվել է միասնական ծառատունկով։
«Ուրախ եմ, որ այս նախաձեռնությամբ մենք կարողացանք օգտակար լինել և՛ Իջևանի երիտասարդներին, ովքեր իրենց աշխատունակությունը բարձրացնելու և պահանջված հմտություններով զինվելու կարիք ունեն, և՛ Իջևանում գործող ՏՏ ընկերություններին, որոնց հարկավոր են ՏՏ ոլորտի նոր մասնագետներ: Ուրախությամբ պետք է նշեմ, շրջանավարտներից մի քանիսը արդեն իսկ ստացել են աշխատանքի առաջարկներ, ինչն ավելի է ոգևորում մեզ»,- նշել է ԳՏՏԿ գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանը։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորություններին ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները