AUA-ը և NVIDIA-ն մարտահրավեր են նետում՝ հայերենով խոսքի ճանաչման համար տվյալների հավաքագրման նպատակով

Վերջին լուրերը
AUA-ը և NVIDIA-ն մարտահրավեր են նետում՝ հայերենով խոսքի ճանաչման համար տվյալների հավաքագրման նպատակով
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայաստանի ամերիկյան համալսարանը (AUA) և NVIDIA-ն մեկնարկում են Armenian Language Speech to Text Data Collection Challenge-ը: Դեկտեմբերի 1-ից 4-ն ընկած ժամանակահատվածում ընթացող մարտահրավերը ուղղվելու է ձայնային տեխնոլոգիաների և Common Voice նախագծի զարգացմանը:

Չելենջին մասնակցելու համար անհրաժեշտ է.

  1. Գրանցվել Mozilla Common Voice-ում
- Advertisement -

Անցե՛ք ձայնային տվյալների ամենամեծ բաց բազայի հղումով՝ https://lnkd.in/eSqZMRXf, գրանցվելու համար:

2. Ավարտել ձայնագրությունն ու խոսքի վավերացումը

Ձայնագրե՛ք կարճ հատվածներ և ստուգե՛ք ստացված խոսքը հայերենով դեկտեմբերի 1-ից 4-ն ընկած հատվածում:

3. Կիսվել Ձեր ներդրմամբ

Ներկայացրե՛ք Ձեր ներդրման վիճակագրության սքրինշոթը հարթակի կառավարման վահանակից՝ մինչև դեկտեմբերի 4-ը ժամը 08:00-ն՝ այս հղումով՝ https://lnkd.in/e3c2HvSG:

Մասնակիցները հնարավորություն կունենան նվերներ ստանալ NVIDIA-ից:

Միջոցառման մասին տեղեկատվական հանդիպումը կկայանա դեկտեմբերի 1-ին 15:00-ին Ամերիկյան համալսարանում: Մանրամասն տեղեկատվությունը հասանելի է նաև նրանց պաշտոնական կայքում՝ https://lnkd.in/ek55VK_E:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները