Կազմակերպիչ՝ Engineering City
Տևողություն՝ 5 օր, օրական՝ 1.5 ժամ
Որտեղ՝ Ինժեներական քաղաք
Դասընթացի մասին.
Ինժեներական քաղաքը «Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագրի ներքո հայտարարում է «ԱԹՍ-ների տեխնոլոգիական լուծումները» անվճար դասընթաց։
Խիստ արդիական թեմայով այս դասընթացի շրջանակում մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալու`
- ԱԹՍ-ների պատմությանը, տիպաբանությանը և կիրառության ոլորտներին, գործնական խնդիրներին և դրանց լուծման եղանակներին,
- ճարտարագիտական և տեխնոլոգիական լուծումներին,
- ինչպես նաև ԱԹՍ-ների զարգացման հեռանկարներին:
Կլինեն նաև գործնական աշխատանքներ և ծանոթություն ԱԹՍ-ների աշխատանքին: Տեղերը սահմանափակ են։
Հարցերի կամ հավելյալ տեղեկատվության համար կարող եք զանգահարել 011 219727 հեռախոսահամարով:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։