ԱՏՁՄ գործադիր տնօրեն է ընտրվել ԲՏԱ նախկին նախարար Հայկ Չոբանյանը

Վերջին լուրերը
ԱՏՁՄ գործադիր տնօրեն է ընտրվել ԲՏԱ նախկին նախարար Հայկ Չոբանյանը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գրասենյակում տեղի ունեցավ ամփոփիչ ասուլիս, որի ընթացքում բանախոսները ներկայացրին ԱՏՁՄ 2021 թվականի ընթացքում իրականացված գործունեության արդյունքները և ԱՏՁՄ վարչության որոշումը՝ նորընտիր գործադիր տնօրենի վերաբերյալ։ Բանախոսներն էին ԱՏՁՄ վարչության նախագահ Ալեքսանդր Եսայանը, 2020-2021 թվականներին ԱՏՁՄ գործադիր տնօրենի պարտականությունները ստանձնած Րաֆֆի Քասարջյանը և ԱՏՁՄ նորընտիր գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը։

«Րաֆֆի Քասարջյանը լքում է գործադիր տնօրենի պաշտոնը, սակայն մնալու է մեր կողքին՝ խորհրդականի կարգավիճակում և ԱՏՁՄ վարչությունը բարձր է գնահատում այն ծավալուն աշխատանքը, որ կատարվել է նրա տնօրինման տարիներին։ Հայկ Չոբանյանը երկար տարիներ եղել է ԱՏՁՄ անդամ և աջակցել միության նախագծերին, ուստի ուրախ ենք, որ նա համաձայնել է ստանձնել ԱՏՁՄ գործադիր տնօրենի պաշտոնը», — նշեց ԱՏՁՄ վարչության նախագահ Ալեքսանդր Եսայանը։

- Advertisement -
ԱՏՁՄ գործադիր տնօրեն է ընտրվել ԲՏԱ նախկին նախարար Հայկ Չոբանյանը

«Իմ վերադարձը բարձր տեխնոլոգիական ոլորտ՝ դեռ ԲՏԱ նախարարի պաշտոնը ստանձնելով, շատ կարևոր եմ համարում, քանի որ կյանքիս մեծ մասն անց եմ կացրել այս ոլորտում։ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության անդամ եմ եղել 2004 թվականից, ապա 2005-2013՝ ԻՏՁՄ վարչության անդամ։ Մինչև 2017 թվականը գործադիր պաշտոն եմ զբաղեցրել միությունում՝ աշխատելով մեր սիրելի Կարեն Վարդանյանի հետ։ Առաջատար տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը Հայաստանի համար ազգային և պետական անվտանգության խնդիր է։ Մենք չենք պարտվել ադրբեջանցի զինվորին, մենք պարտվել ենք Ադրբեջանի զինված ուժերում ներդրված տեխնոլոգիաներին։ Այդ է պատճառը, որ ռազմարդյունաբերությունը ձևակերպված է որպես ԱՏՁՄ ռազմավարական առանձին ուղղություն։ Երկար տարիներ ԱՏՁՄ-ն, ըստ էության, կատարել է ոլորտի առաջնորդի դերը։ Առաջատար տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանի զարգացման և հաջողությունների արձանագրման առումով այլընտրանք չունի, ուստի մեծագույն պատասխանատվությամբ և նվիրումով եմ իրականացնելու գործառույթներս՝ ԱՏՁՄ անդամների,  ներքին և արտաքին գործընկերների, ՀՀ կառավարության ակտիվ աջակցությամբ ու մասնակցությամբ», — ասաց Հայկ Չոբանյանը։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները