Աստանայում Թումո կենտրոն կբացվի

Վերջին լուրերը
Աստանայում Թումո կենտրոն կբացվի
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում 2025թ. հոկտեմբերին կբացվի Կենտրոնական Ասիայում առաջին Թումո կենտրոնը։

«Աստանա Հաբ»-ը և ԹՈՒՄՈ-ն պաշտոնապես համաձայնագիր են ստորագրել՝ 12-18 տարեկան դեռահասների համար թվային և ստեղծագործական տեխնոլոգիաների համաշխարհային մակարդակի անվճար ուսումնական կենտրոն հիմնելու վերաբերյալ։

Կենտրոնը կառաջարկի 11 առարկաների գործնական ուսուցում՝ գեներատիվ արհեստական ​​բանականություն, խաղերի մշակում, անիմացիա, կինոարտադրություն, 3D մոդելավորում, ռոբոտաշինություն, դիզայն, ծրագրավորում, երաժշտություն և այլն։

Թումո կենտրոններ գործում են նաև Եվրոպայի և աշխարհի այլ երկրներում՝ Ֆրանսիայում, Պորտուգալիայում, Լիբանանում, Ալբանիայում, Գերմանիայում, իսկ մինչև տարվա վերջ նախատեսվում է նոր կենտրոններ բացել Ճապոնիայում, Արգենտինայում, ԱՄՆ-ում և այլն։

Կարդացե՛ք նաև.

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները