Եվրոպական խոշոր ՏՏ ընկերություն Asseco Group-ը գրասենյակ է բացում Հայաստանում

Վերջին լուրերը
Եվրոպական խոշոր ՏՏ ընկերություն Asseco Group-ը գրասենյակ է բացում Հայաստանում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Եվրոպայում ամենախոշոր IT ընկերություններից մեկը՝ EU-Asia Business Finance Centre հոլդինգի IT գծով գլխավոր ընկերություն Asseco Group-ը, որի կազմում գործունեություն են ծավալում ավելի քան 60 ընկերություններ տարբեր երկրներում, գրասենյակ է բացում Հայաստանում:


Ըստ Հանրայինն Ռադիոյի` Asseco-ն ՀՀ ֆինանսական ոլորտում կարևոր փոփոխություններ իրականացնելու ծրագրեր ունի և հասցրել է ակտիվ աշխատանք տանել մեր երկրում, սակայն Հայաստանում գրասենյակ դեռ չէր ստեղծել։ Այժմ Հայաստանում լուրջ ներդրումներ կատարելու որոշում է կայացվել։

- Advertisement -
Եվրոպական խոշոր ՏՏ ընկերություն Asseco Group-ը գրասենյակ է բացում Հայաստանում

Հայաստանում Asseco Group-ը աշխատանքներ կիրականացնի բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների մոդեռնիզացման և թվայնացման, տելեբժշկության ոլորտներում, ինչպես նաև կզբաղվի արդյունաբերական ռոբոտների արտադրությամբ, որոնք նախատեսում է վաճառել եվրասիական շուկայում։

Asseco Group-ը զբաղվում է ՏՏ լուծումների ավտոմատացմամբ և զարգացմամբ ինչպես ֆինանսական, այնպես էլ հեռահաղորդակցության, բժշկության, էներգետիկայի, արդյունաբերության և գազի ոլորտներում ամբողջ աշխարհում։ Հոլդինգի խոշորագույն գործընկերներն են այնպիսի ընկերություններն, ինչպիսիք են UniCredit, BSGV, Citibank, HSBC, Sberbank, BNP Paribas, Raiffeisenbank, VTB, Deutsche Bank, ING, KBC, Toyota, OTP, Intesa San Paolo և այլ ընկերություններ։

Asseco Group-ը նաև իրականացնում է տարբեր համակարգերի և ենթակառուցվածքային նախագծերի ներդնում Եվրոպայի և ԱՊՀ երկրների պետական ​​կառույցների համար: Ընկերության հաճախորդներն են Վրաստանի, Ղազախստանի, Հունաստանի, Սերբիայի, Լեհաստանի, Ավստրիայի, Չեխիայի, Իսրայելի, բալկանյան և եվրոպական այլ երկրների ազգային բանկերը, ինչպես նաև այդ երկրների նախարարությունները և հանրային ծառայությունները:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները