Պետական Եկամուտների կոմիտեի ներկայացված տվյալների համաձայն՝ 2023թ. օգոստոսին Հայաստանում եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 717 280:
ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ այս թիվը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 39 914-ով կամ 5.9 %-ով: Միևնույն ժամանակ, հուլիսի նկատմամբ աշխատատեղերի քանակը գրեթե չի փոփոխվել՝ նվազելով 486-ով:
Նշենք, որ ըստ ՀՀ ՎԾ տվյալների՝ 2023թ. հուլիսի դրությամբ միջին անվանական աշխատավարձը Հայաստանում կազմել է 269729 ՀՀ դրամ:
Ձեր մաքուր աշխատավարձը կարող եք հաշվել How2B-ի աշխատավարձի հաշվիչով: