23.1 C
Yerevan
Wednesday, June 7, 2023

Ավելի քան 60 գործատու. ՀՊՏՀ-ում կկայանա Աշխատանքի տոնավաճառ

spot_imgspot_img
Վերջին լուրերը
Ավելի քան 60 գործատու. ՀՊՏՀ-ում կկայանա Աշխատանքի տոնավաճառ
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության հետ համատեղ, մայիսի 5-ին ժամը 11:00-14:00-ն համալսարանի բակում կազմակերպում է հերթական Աշխատանքի տոնավաճառը: 

Մասնակցելու են ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ոլորտի շուրջ 60 հայաստանյան առաջատար գործատուներ։ Աշխատանքի տոնավաճառի ընթացքում հնարավորություն է ստեղծվելու՝ ծանոթանալու առկա թափուր հաստիքներին, կարիերայի զարգացման հնարավորություններին ու հեռանկարներին։

Աշխատանքի տոնավաճառին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղումով:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները
spot_imgspot_img
spot_img