Աշխարհում առաջին 240 Վտ հզորությամբ USB Type-C լիցքավորիչի վաճառքը մեկնարկել է

Վերջին լուրերը
Աշխարհում առաջին 240 Վտ հզորությամբ USB Type-C լիցքավորիչի վաճառքը մեկնարկել է
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Delta Electronics-ը ներկայացրել է ADP-240KB լիցքավորիչը, որն ապահովում է USB Type-C Power Delivery (USB-PD) լիցքավորում մինչև 240 Վտ հզորությամբ: Այն գովազդվում է որպես AC ադապտեր և իրենից ներկայացնում է ուղղանկյուն սարք՝ ստանդարտ երեք փին միակցիչով (AC լարը ներառված չէ): Սա փաստացի շուկայում առաջին լիցքավորիչն է, որն ապահովում է 240 Վտ USB Type-C լիցքավորում:

Աշխարհում առաջին 240 Վտ հզորությամբ USB Type-C լիցքավորիչի վաճառքը մեկնարկել է

Ինչպես նշում է The Verge-ը, USB-C Power Delivery ստանդարտն աջակցում է մինչև 240 Վտ լիցքավորում մեկ սարքի համար, բայց մինչ այժմ ոչ ոք չէր վաճառում այդ հզորությամբ լիցքավորիչ ուղղակիորեն հաճախորդներին:

Delta Electronics-ը այնքան էլ հայտնի չէ սպառողական էլեկտրոնիկայի շուկայում, սակայն ընկերությունը հաճախ հանդես է գալիս որպես նոութբուքերի լիցքավորիչների արտադրող, օրինակ՝ Dell-ի և Lenovo-ի համար: Այժմ Delta-ն ներկայացրել է USB-PD լիցքավորիչ, որը հարմար է ցանկացած համատեղելի սարքերի, օրինակ՝ ժամանակակից նոթբուքերի սնուցման համար: Այս պահին ԱՄՆ-ում հնարավոր է գնել ADP-240KB ադապտերը $126,37-ով:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները