Ամբողջ աշխարհով սկսել է տարածվել վիրուս, որը գողանում է Windows-ի օգտատերերի գաղտնաբառերն ու գաղտնի տվյալները

Վերջին լուրերը
Ամբողջ աշխարհով սկսել է տարածվել վիրուս, որը գողանում է Windows-ի օգտատերերի գաղտնաբառերն ու գաղտնի տվյալները
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայտնաբերվել է Phemedrone Stealer վիրուսը, որը գաղտնի տվյալներ է գողանում վտանգված սարքերից, ներառյալ գաղտնաբառերը և նույնականացման cookie-ֆայլերը, որոնք ուղարկվում են չարամիտ ծրագրերի օպերատորին, հաղորդում են Trend Micro-ի կիբերանվտանգության փորձագետները:

Վիրուսը որոնում է գաղտնի տեղեկատվություն, որը պահվում է վեբ բրաուզերներում, կրիպտոարժույթի դրամապանակներում և հաղորդագրությունների փոխանակման այնպիսի հարթակներում, ինչպիսիք են Telegram-ը, Steam-ը և Discord-ը: Այն վերցնում է սքրինշոթներ և ստեղծում սարքաշարի, գտնվելու վայրի և օպերացիոն համակարգի տվյալների ամփոփագրեր: Գողացված տեղեկատվությունը փոխանցվում է կառավարման սերվերին կամ ուղարկվում Telegram-ի միջոցով։

- Advertisement -
Ամբողջ աշխարհով սկսել է տարածվել վիրուս, որը գողանում է Windows-ի օգտատերերի գաղտնաբառերն ու գաղտնի տվյալները

Phemedrone Stealer-ն օգտագործում է Windows Defender SmartScreen-ի խոցելիությունը, որը գնահատվում է 8.8-ը 10-ից: Այս խոցելիությունը շահագործելու համար հարձակվողը պետք է ստեղծի URL ֆայլ և ստիպի զոհին բացել այն: Microsoft-ը «կարկատել է» խոցելիությունը 2023 թվականի նոյեմբերին, սակայն հաքերները շարունակում են թիրախավորել համակարգերը, որոնք չեն ստացել համապատասխան թարմացում:

Հետևե՛ք բոլոր թարմացումներին և նորություններին՝ միանալով How2B-ի Տելեգրամյան ալիքին:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները