Աշխարհի ամենաարագ մեքենան ռեկորդային 496կմ/ժ արագություն է բացել

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Չինական ավտոգիգանտ BYD-ը 1 ամսվա ընթացքում երկրորդ անգամ գրանցել է արագության համաշխարհային ռեկորդ։ Ընկերության Yangwang լյուքս բրենդի նոր U9 Xtreme հիպերմեքենան հասել է աննախադեպ 496 կմ/ժ արագության՝ գերազանցելով ոչ միայն բոլոր էլեկտրական, այլև բենզինային հիպերմեքենաներին, այդ թվում՝ Bugatti-ին։ Սա 80 կմ/ժ-ով ավելի է, քան Rimac Nevera-ի առավելագույն արագությունը (412 կմ/ժ)։

BYD-ն իր առաջին էլեկտրական սուպերմեքենան՝ U9-ը, թողարկել էր դեռ 2023-ին։ Նոր Xtreme տարբերակը հագեցած է 2200 կՎտ հզորությամբ քառաշարժիչ համակարգով (մոտ 3000 ձիաուժ), որը զգալիորեն գերազանցում է մրցակից հիպերմեքենաներին՝ Rimac Nevera-ին և Lotus Evija-ին։ Մեքենան 0-100 կմ/ժ արագանում է ընդամենը 2.36 վայրկյանում։

Ներկայիս U9-ը վաճառվում է Չինաստանում՝ մոտ 230 հազար դոլարից սկսվող գնով։ Xtreme տարբերակը, ակնկալվում է, որ կլինի ավելի թանկ, սակայն դրա դիմաց գնորդները կստանան մեքենա, որը ոչ միայն մարտահրավեր է նետում ավանդական բենզինային հիպերմեքենաներին, այլև ձևավորում է էլեկտրական ավտոարդյունաբերության նոր սահմաններ։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները