Աշխարհի ամենատարածված ծրագրավորման լեզուն փոխվել է

Լավագույն հնգյակում ներառվել են նաև Java, C, C++ և JavaScript-ը:

Վերջին լուրերը
Աշխարհի ամենատարածված ծրագրավորման լեզուն փոխվել է
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Աշխարհի ամենատարածված ծրագրավորման լեզուների Tiobe-ի վարկանիշում Python-ը բարձրացել է առաջին հորիզոնական՝ շրջանցելով C-ին, հաղորդում է CNews-ը:

2022 թվականի օգոստոսին, ծրագրավորողներն ավելի շատ հետաքրքրված են եղել Python-ով, քան C-ով, C++-ով կամ Java-ով: Tiobe ինդեքսում օգոստոսին Python-ը հավաքել է ևս 2%՝ վերջնական վարկանիշը հասցնելով 15,42%-ի, որն այս ծրագրավորման լեզվի երբևէ գրանցած ամենաբարձր միավորն է: Այս լեզվով աշխատողները շեշտում են hենց ունիվերսալությունը, որը հարմար է գրեթե ցանկացած խնդիր լուծելու համար։

Բացառություն են կազմում անվտանգության ամենաբարձր պահանջներով ներդրված համակարգերը, որոնց համար Python-ը հարմար չէ դինամիկ մուտքագրման առումով:

Էլեկտրական և էլեկտրոնիկայի ինժեներների ինստիտուտը (IEEE) Python-ը անվանել է ծրագրավորման ամենատարածված լեզուն 2020 և 2021 թվականներին: Լավագույն հնգյակում ներառվել են նաև Java, C, C++ և JavaScript-ը:

Python-ն առաջին անգամ դարձել է Tiobe-ի «ամսվա լեզուն» 2021 թվականի հոկտեմբերին և մինչև այժմ պահպանում է այս կարգավիճակը: Ընկերությունը նաև Python-ին անվանել է «Տարվա լեզու» 2021, 2020, 2018, 2010 և 2007 թվականներին:

Tiobe-ի վարկանիշը կազմելու համար հաշվի է առնվում տվյալ լեզուների հիշատակումների քանակը ամենատարածված համացանցային հարթակներում և որոնողական համակարգերում, ինչպիսիք են Google, Bing, Yahoo!, Wikipedia, Amazon, YouTube և Baidu հարթակները:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները