Կկայանա ArmRobotics հայաստանյան 14-րդ առաջնությունը

Վերջին լուրերը
Կկայանա ArmRobotics հայաստանյան 14-րդ առաջնությունը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Կազմակերպիչ՝ Union of Advanced Technology Enterprises-UATE
Առցանց հայտ՝ https://bit.ly/3UcAjwn
Վերջնաժամկետ՝ սեպտեմբերի 25

Միջոցառման մասին՝

Տրվել է ArmRobotics հայաստանյան 14-րդ մրցույթի մեկնարկը, որի նպատակն է խրախուսել և հանրայնացնել ռոբոտաշինության, ծրագրավորման, էլեկտրոնիկայի և դիզայնի նկատմամբ հետաքրքրությունը, զարգացնել ռոբոտաշինության ոլորտը:

- Advertisement -
Կկայանա ArmRobotics հայաստանյան 14-րդ առաջնությունը

Այն նաև հանդիսանում է հարթակ ռոբոտաշինությամբ և ծրագրավորմամբ զբաղվող երիտասարդների
հմտությունները, ունակություններն ու գիտելիքները ցուցադրելու համար։

Մրցույթի ընթացքում թիմերի ստեղծած ռոբոտները պետք է լուծեն ագարակի ագրոխնդիրները, օգտագործելով նախապես ծրագրավորած ավտոմատ լուծումներ:

Այս տարի առաջին անգամ դպրոցականներից բացի մրցույթին կմասնակցեն նաև սկսնակ և մասնագիտացված ընկերություններ։

Մրցույթի թիմերը կբաժանվեն 3 խմբի.

  • կրտսեր տարիքի դպրոցահասակներ (10-13տ.)
  • ավագ տարիքի դպրոցահասակներ (14-17տ.)
  • սկսնակ և մասնագիտացված ընկերություններ

Մրցույթի մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև սեպտեմբերի 25-ը լրացնել հայտադիմումը։ Մասնակցության կանոնակարգին կարող եք ծանոթանալ այստեղ։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները