Հայտնի են դարձել ArmRobotics 2023-ի հաղթողները

Վերջին լուրերը
Հայտնի են դարձել ArmRobotics 2023-ի հաղթողները
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Դեկտեմբերի 3-ին, Մերիդիան էքսպո կենտրոնում տեղի ունեցավ ԱրմՌոբոտիքս հայաստանյան 15-րդ առաջնությունը։ Այս տարվա մրցույթի խորագիրն էր «Ինքնակառավարվող ռոբոտները Մարս մոլորակում»։

Մրցույթն անցկացվեց 2 տարիքային խմբով՝ կրտսեր և ավագ: Մոտ 100 հայտից մրցույթի համար ընտրվել էր 38 թիմ (24 կրտսեր տարիքային խմբում, 14-ն՝ ավագ տարիքային խմբում)։ 

ԱրմՌոբոտիքս2023-ի կրտսեր խմբում 3-րդ հորիզոնականը գրավեց Կարմիրգյուղի թիմը (մրցանակը՝ 200 հազար դրամ), 2-րդ տեղը գրավեց Մարտունու թիմը (մրցանակը՝ 300 հազար դրամ), իսկ 1-ին հորիզոնականը գրավեց Այգուտ գյուղի թիմը (մրցանակը՝ 400 հազար դրամ)։

Ավագ տարիքային խմբում 3-րդ տեղը գրավեց Գորիսի թիմը (մրցանակը՝ 300 հազար դրամ), 2-րդ հորիզոնականում էր՝ Ներքին Կարմիրաղբյուրի թիմը (մրցանակը՝ 400 հազար դրամ), իսկ 1-ին հորիզոնականում էր Երևանի Ինֆորմատիկայի պետական քոլեջի թիմը (մրցանակը՝ 500 հազար դրամ)։

Գոշի թիմն Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից ստացավ խրախուսական մրցանակ։  

- Advertisement -
Հայտնի են դարձել ArmRobotics 2023-ի հաղթողները

Հայաստանում ռոբոտաշինության զարգացման և աջակցման ծրագիրը՝ Արմռոբոտիքսը կազմակերպվում է 2008 թվականից Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից: Ծրագրի նպատակն է, որ նախ պատանիները սկսեն հետաքրքրվել ռոբոտաշինությամբ և ինժեներական մասնագիտությամբ, զարգացնեն ճարտարագիտական մտածելակերպը, կարողանան ստանալ մասնագիտական կողմնորոշում։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները