2025թ. հունվար-մայիսի սոցիալ-տնտեսական պատկերը Հայաստանում

Վերջին լուրերը
2025թ. հունվար-մայիսի սոցիալ-տնտեսական պատկերը Հայաստանում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է այս տարվա առաջին հինգ ամիսների սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող տվյալները։

Հունվար-մայիսին ծնվել է 12,096 երեխա՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 13,067-ի փոխարեն։ Բնական աճը կազմել է ընդամենը 973՝ գրանցելով ավելի քան 49 տոկոս անկում։ Ամուսնությունների թիվը նույնպես նվազել է՝ 6,324-ից հասնելով 5,199-ի, մինչդեռ ամուսնալուծությունները աճել են՝ 1,985 դեպք՝ նախորդ տարվա 1,835-ի փոխարեն։ 

Մայիսին միջին անվանական աշխատավարձը կազմել է 294,009 դրամ՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճելով շուրջ 4.2 տոկոսով։ Խոշոր կազմակերպություններում աշխատավարձը հասել է 367,020 դրամի։ Սոցիալական ոլորտում՝ կրթություն, առողջապահություն և մշակույթ, միջին աշխատավարձը կազմել է 191,691 դրամ՝ նախորդ տարվա 178,625-ի փոխարեն։

Մայիսի տվյալներով Հայաստանում աշխատանք ունի 790,328 մարդ։

Ապրանքների արտահանման ծավալը կազմել է 2 մլրդ 257 մլն դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճելով 26.7%-ով։ Միևնույն ժամանակ, ապրանքների ներմուծումը կազմել է 3 մլրդ 942 մլն դոլար՝ աճելով 27.2%-ով։

Ամենաշատ ներդրումները կատարվել են շինարարության, էներգետիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները