Համախառն ներքին արդյունքը 2023-ին նախորդ տարվա համեմատ աճել է 8,7%-ով, և բացարձակ թվով կազմում է 9 տրլն 502 մլրդ 778,6 մլն ՀՀ դրամ, տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից։ Հայաստանի ՀՆԱ-ն 2020 թվականի թեթև անկումից հետո 2021-ից շարունակում է կայուն աճել։
Մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքի ցուցանիշը նույնպես աճի միտում ունի, այն 2020-ի համեմատ աճել է շուրջ 52%-ով։ 2023-ին ցուցանիշը կազմել է 3 մլն 177 հազ ՀՀ դրամ, որը նախորդ տարվա համեմատ աճել է շուրջ 11%-ով։
Կարդացեք նաև՝
- ՀԲ. Տնտեսական ակտիվությունը 2023թ. դեկտեմբերին նվազել է, ֆինանսական հատվածը մնում է կայուն
- ԱՌՖԻ-ն Բելառուսում ներկայացրել է Հայաստանում ներդրումային քրաուդֆանդինգի հնարավորությունները
Բիզնես և տեխնոլոգիական ոլորտի նորությունները բաց չթողնելու համար միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին։