Հայաստանի web3 համայնքը՝ ի դեմս Արտյոմ Հարությունյանի, Վարդան Խաչատրյանի, Արամ Քոչարյանի, Սիփան Վարդանյանի, Արամ Ջիվանյանի, Սինգապուրում կմասնակցի TOKEN2049 համաժողովին։ Համաժողովը տեղի կունենա սեպտեմբերի 18-19-ը։ Այս համաշխարհային իրադարձությանը որպես մասնակից ներկա կգտնվի 20 հազարից ավելի մարդ, 7000-ից ավելի ընկերություն և 300-ից ավելի բանախոս։
Համաշխարհային կրիպտո համայնքը կլինի Սինգապուրում TOKEN2049 շաբաթվա ընթացքում՝ 2024 թվականի սեպտեմբերի 16-22-ը: Այդ ընթացքում կիրականացվեն հարյուրավոր հանդիպումներ, սեմինարներ և նեթվորքինգ՝ երկօրյա հիմնական միջոցառման շուրջ, և տասնյակ հազարավոր ներկաներ Սինգապուրը կվերածեն ակտիվ գործունեության, կապերի և հնարավորությունների կենտրոնի։
«Ուրախ ենք Հայաստանը ներկայացնել նման մասշտաբային միջոցառման շրջանակում։ Վստահ ենք, որ միջոցառման շնորհիվ շատ հետաքրքիր արդյունքներ կունենանք, և կհաստատվեն կարևոր կապեր՝ ի նպաստ Հայաստանի Web3 համայնքի զարգացման։ Նմանատիպ միջոցառումները կարևոր են նաև նոր գիտելիքների փախանակման տեսանկյունից, և առավել քան վստահ եմ, որ TOKEN2049 -ը մեզ կզարմացնի»,- նշում է Web3 Հայաստան շահույթ չհետապնդող հիմնադրամի համահիմնադիր Արտյոմ Հարությունյանը։
Հավելենք, որ համաժողովին ելույթներով հանդես են գալու այնպիսի խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ, ինչպիսիք են Google-ը, Microsoft-ը, OpenAI-ը, Alibaba-ն, Binance-ը, Paypal-ը, Solana-ն և ալն։
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: