Ներդրող Ալեքսանդր Սմբատյանը ձեռք է բերել EMERGE-ը

Վերջին լուրերը
Ներդրող Ալեքսանդր Սմբատյանը ձեռք է բերել EMERGE-ը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայ տեխնոլոգիական ներդրող և ձեռներեց Ալեքսանդր Սմբատյանը ձեռք է բերել EMERGE համաշխարհային տեխնոլոգիական իրադարձությունների ընկերությունը, որը 2017 թվականից ի վեր կապում է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տեխնոլոգիական էկոհամակարգերը:

Վերջին յոթ տարիների ընթացքում EMERGE-ը հյուրընկալել է միջոցառումներում ավելի քան 20,000 մասնակից՝ առանձնահատուկ կարևորելով զարգացող տեխնոլոգիական կենտրոններին, ինչպիսիք են Մինսկը, Երևանը, Ստամբուլը և Դուբայը:

Համաժողովը նպաստել է ստարտափներին հավաքել ավելի քան 30 միլիոն դոլար՝ ներառյալ VOCHI-ն, որը 1,3 միլիոն դոլար է հավաքել EMERGE-ում և հետագայում ձեռք է բերել Pinterest-ը:

Ալեքսանդրը կղեկավարի ընկերությունը, իսկ EMERGE-ի համահիմնադիր Աննա Շոլինան կմնա ընկերության փոքր մասի բաժնետեր:

Նշենք, որ հաջորդ EMERGE համաժողովը նախատեսված է իրականանցնել այս տարվա աշնանը՝ Երևանում՝ միավորելով ստարտափներին, տեխնոլոգիական տաղանդներին, ներդրողներին և էկոհամակարգի խաղացողներին:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները