Հայաստանի ֆոնդային բորսան միացել է տարածաշրջանային Tabadul հարթակին՝ առաջին գործարքը կնքելով Աբու Դաբիի հետ

Վերջին լուրերը
Հայաստանի ֆոնդային բորսան միացել է տարածաշրջանային Tabadul հարթակին՝ առաջին գործարքը կնքելով Աբու Դաբիի հետ
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայաստանի ֆոնդային բորսան (AMX) պաշտոնապես միացել է Tabadul թվային բորսայական հարթակին՝ դառնալով Մերձավոր Արևելքի և Եվրասիայի կապիտալի շուկաների թվայնացված ցանցի մասնակից։ Անդամակցության արդյունքում մայիսի 30-ին հաջողությամբ իրականացվել է առաջին փոխադարձ գործարքը Հայաստանի և Աբու Դաբիի շուկաների միջև՝ ներգրավելով Կոնվերս բանկը, Մետա Իքս ներդրումային ընկերությունը և Ալ Ռամզ ներդրումային ընկերությունը։

Այս համագործակցությունը մաս է կազմում ConFEAS 2025 միջազգային համաժողովի շրջանակում կայացած կարևոր քայլերի, որն անցկացվել է Երևանում՝ Հայաստանի ազգային պատկերասրահում՝ ավելի քան 200 մասնակիցով։ Համաժողովը նշանավորեց նաև FEAS-ի գործունեության 30-ամյակը՝ ընդգծելով Հայաստանի կենտրոնական դերը որպես տարածաշրջանային ֆինանսական ինտեգրման օղակ։

Tabadul հարթակի շնորհիվ հայաստանյան ներդրողները կարող են մուտք ունենալ Աբու Դաբիի շուկայում առկա արժեթղթերին, իսկ միջազգային գործընկերները՝ հայաստանյան։ Սա ճանապարհ է բացում նոր ռազմավարական գործընկերությունների, երկկողմ առևտրի խթանման և ներդրումային կապերի ամրապնդման համար։

Ըստ AMX-ի հայտարարության՝ համաժողովի ընթացքում Հայաստանի ֆոնդային բորսայի միանալը Tabadul հարթակին դիտարկվում է որպես կարևոր քայլ՝ տարածաշրջանային կապիտալի շուկաների ինտեգրման գործընթացում։ Այս համագործակցությունը ոչ միայն փոխադարձաբար հասանելի է դարձնում Հայաստանի և Աբու Դաբիի շուկաները, այլ նաև խթանում է երկկողմ առևտուրը, ռազմավարական գործընկերությունների ընդլայնումը և նոր համագործակցության ուղիների ձևավորումը։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները