Հայկական ստարտափները՝ Golden Kitty Awards 2024-ի հավակնորդների ցանկում

Վերջին լուրերը
Հայկական ստարտափները՝ Golden Kitty Awards 2024-ի հավակնորդների ցանկում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայկական Trag և Softr ստարտափները Golden Kitty Awards 2024-ի հավակնորդների ցանկում են:

Trag ստարտափը մրցում է «Developer Tools» անվանակարգում՝ որպես լավագույն գործիք ծրագրավորողների համար, և«Open Source» անվանակարգում։  Trag-ը վերափոխում է կոդի վերանայման մոտեցումը՝ տրամադրելով իրական ժամանակում կոնտեքստային հետադարձ կապ, որը հարմարեցված է ծրագրավորման տարբեր միջավայրերին։ Այս նորարարական գործիքը հնարավորություն է տալիս ծրագրավորողներին ավելի արդյունավետ աշխատել՝ ֆիքսելով խնդիրները նախքան դրանց ազդեցությունը նախագծերի վրա։ Trag-ի օգտագործման շնորհիվ ծրագրավորման գործընթացները դառնում են ավելի արագ, իսկ արդյունքները՝ ավելի բարձրորակ։ 

Golden Kitty Awards 2024-ի «No Code» անվանակարգում առաջադրվել է հայկական մյուս ստարթափի՝ Softr-ի Notion հարթակի համար նախատեսված պրոդուկտը։ Softr-ը հարթակ է, որի միջոցով կարելի է շատ կարճ ժամանակում և առանց ծրագրավորման գիտելիքների ու կոդ գրելու ստեղծել լիարժեք կայքեր և վեբ հավելվածներ՝ որպես տվյալների բազա օգտագործելով Airtable պլատֆորմը:

Golden Kitty Awards մրցանակաբաշխությունն անցկացվում է՝ սկսած 2017 թվականից: Այստ տարվա քվեարկությունը 17 անվանակարգերով մեկնարկել է հունվարի 20-ին և կտևի մինչև հունվարի 26-ը: Բոլոր պրոդուկտները տեսնել և քվեարկել հնարավոր է այստեղ։

Golden Kitty մրցանակաբաշխությունը ամենանորարար պրոդուկտների և դրանց հետևում գտնվող հեղինակների ամենամյա մրցույթ է: Նախկին հաղթողների թվում են OpenAI-ը, Figma-ն, Notion-ը և այլ հեղինակավոր ընկերություններ:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները