Հայկական Waveye ստարտափը ապրիլին Եվրոպայում մեկնարկող Intel Ignite աքսելերատորի յոթերորդ խմբում է ընդգրկվել:
Intel-ի գլոբալ ստարտափ աքսելերատորը վաղ փուլերում խորը տեխնոլոգիական (deeptech) ստարտափների համար է նախատեսված:
Waveye-ն մշակում է նոր սերնդի mmWave ռադարներ՝ ինքնավար մեքենավարման, ինչպես նաև արդյունաբերական և սպառողական կիրառությունների համար: Այն ինքնավար համակարգերի համար առաջարկում է բարձրորակ 4D ռադարային պատկերներ՝ հիմնված AI-ի վրա:
Ստարտափը ներդրումներ է ներգրավել նաև Formula VC և BigStory VC վենչուրային ֆոնդերից, նաև սինդիկատ ներդրում BANA Angels-ից։
Կարդացեք նաև՝
- FinCast #6 . Վենչուրային ներդրումներ. Ինչպե՞ս 10 տարի շուտ զգալ, որ ստարտափը կհաջողի
- Formula VC-ն ներդում է կատարել Audigo Labs ստարտափում
Բիզնես և տեխնոլոգիական ոլորտի նորությունները բաց չթողնելու համար միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին։