Մինչև 2025 թվականի ավարտը ԱՄՆ-ում գործարկվելու է ազգային պահեստ, որտեղ հայ արտադրողները կկարողանան պահել և ցուցադրել իրենց արտադրանքը՝ ուղղակիորեն համագործակցելով խոշոր մանրածախ ցանցերի և դիստրիբյուտորների հետ։ Այս նախաձեռնությունը նպատակ ունի հեշտացնել հայկական ապրանքների արտահանումը դեպի ԱՄՆ, նվազեցնել ծախսերն ու փաստաթղթաշրջանառությունը։
Պահեստը նախատեսված է համակարգված օգտագործման՝ ինչպես խոշոր, այնպես էլ փոքր ու նորաստեղծ ընկերությունների համար։ Այն կներառի նաև ցուցահանդեսային տարածք՝ արտադրանքի ներկայացման համար։ Նախաձեռնությունը ստանում է նաև մասնակի ֆինանսավորում Միջազգային գործարար կապերի խթանման խորհրդի կողմից։
Պահեստի գործարկման վերաբերյալ մանրամասները կներկայացվեն հուլիսի 3-ին կայանալիք կոնֆերանսի ընթացքում։