Հայաստանի բնության հրաշալիքներից 2-ն ընդգրկվել են Forbes-ի առաջարկների ցանկում

Հեղինակն առաջարկում է վայելել Կովկասի լավագույն ազգային պարկերի և բնության արգելոցների տպավորիչ գեղեցկությունը:

Վերջին լուրերը
Հայաստանի բնության հրաշալիքներից 2-ն ընդգրկվել են Forbes-ի առաջարկների ցանկում
Նանէ Հայրապետյան
Բազմաթիվ ինչուների պատասխանի հետևից գնալու համար, նախ ընտրեցի ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ճանապարհը, հետո քաղաքական ինչուները տարան Պետական Կառավարման Ակադեմիա ու ստացա քաղաքագիտության մագիստրոսի կոչում: Բարև Ձեզ, ես Նանէ Հայրապետյանն եմ, այս հարթակում պատմում եմ ՏՏ-ի, բիզնեսի և ինովացիաների մասին: Եթե ունեք հարցեր կամ թեմաներ, որոնց կուզեք որ անդրադառնանք, գրեք ինձ հետևյալ հարթակններում:

Հայաստանի բնության հրաշալիքներից «Խոսրովի անտառ» պետական արգելոցն ու «Դիլիջան» ազգային պարկն ընդգրկվել են Forbes-ի առաջարկած նախընտրելի զբոսաշրջային վայրերի ցանկում: «Կովկասի բնության հինգ գրավիչ հրաշալիքները» վերնագրով հրապարկման մեջ հեղինակն առաջարկում է վայելել ազգային պարկերի և բնության արգելոցների տպավորիչ գեղեցկությունը:

«Խոսրովի անտառ»

Հոդվածում նշվում է, որ առաջին ազգային պարկը ստեղծվել է 1872 թվականին, բայց Հայաստանի «Խոսրովի անտառ» պետական ​​արգելոցը ունի մոտ 1500 տարվա պատմություն: Նշվում է, որ այն ստեղծվել է 300-ական թվականներին՝ Խոսրով 3-րդ թագավորի կողմից հիմնված անտառի տարածքի մի մասի վրա։

Հայաստանի բնության հրաշալիքներից 2-ն ընդգրկվել են Forbes-ի առաջարկների ցանկում
- Advertisement -
Հայաստանի բնության հրաշալիքներից 2-ն ընդգրկվել են Forbes-ի առաջարկների ցանկում

«Արդի շրջանում գիհու և կաղնու ծառերով հարուստ այս անտառային տարածքը հայտնի է բուսական և կենդանական աշխարհի բազմազանությամբ, գիշատիչներով՝ գայլ, լուսան, գորշ արջ: Երջանիկ այցելուները կարող են տեսնել նաև ընձառյուծներ»,-ասված է հրապարկման մեջ:

Forbes-ը կազմել է Հայաստանի 10 հուսալի բանկերի վարկանշային աղյուսակը

«Դիլիջան» ազգային պարկ

Հայաստանի բնության հրաշալիքներից հաջորդը «Դիլիջան» ազգային պարկն է, որը հարուստ է հսկայական անտառներով, ինքնատիպ ֆաունայով ու դարավոր կառույցներով՝ հենց Հայաստանի սրտում։ Տարածաշրջանն առանձնանում է տիպիկ հայկական թռչուններով, կաթնասուններով, երկկենցաղներով, սակայն զբոսաշրջության համար այս ամենանշանակալի տեսարժան վայրը կապված է տեղի բնակիչների հետ:

Հայաստանի բնության հրաշալիքներից 2-ն ընդգրկվել են Forbes-ի առաջարկների ցանկում

«Դիլիջանում են գտնվում բազմաթիվ պատմական կրոնական կառույցներ, այդ թվում, Հաղարծին վանքը, նաև Գոշավանքը՝ հսկայական համալիր, որը կառուցվել է, մոտ 800 տարի առաջ։ Բնության հրաշքը վայելելուց զատ այցելուները կարող են զբոսնել Դիլիջան քաղաքում, որն առանձնանում է իր ինքնատիպ ճարտարապետությամբ»,- գրում է Forbes-ը:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները