Ինչքա՞ն կլինի Հայաստանի տնտեսական աճը 2025-ին. Բոլոր կանխատեսումները

Վերջին լուրերը
Ինչքա՞ն կլինի Հայաստանի տնտեսական աճը 2025-ին. Բոլոր կանխատեսումները
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Համաշխարհային բանկը կանխատեսում է, որ 2025 թվականին Հայաստանի տնտեսությունը կաճի 5%-ով, իսկ 2026 թվականին՝ 4,6%-ով։ Այս գնահատականը ներկայացված է ՀԲ-ի «Համաշխարհային տնտեսության հեռանկարներ» (Global Economic Prospects, January 2025) հունվարյան հաշվետվությունում։ Նշվում է, որ 2024 թվականի համար տնտեսական աճի կանխատեսումը մնում է 5,5%, ինչպես և նշված էր նախորդ՝ 2024 թվականի հունիսին հրապարակված հետազոտությունում։

Հայաստանի պետական բյուջեում 2024 թվականի տնտեսական աճը նախատեսված է 7%, իսկ 2025 թվականին՝ 5,1%։ Կենտրոնական բանկի չորրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության հաշվետվության համաձայն՝ 2024 թվականին ՀՆԱ-ի աճը կանխատեսվում է 6%-ի մակարդակում, իսկ 2025 թվականին՝ 4,8%-ից մինչև 7,1%-ի միջակայքում։ 2026 թվականին այդ ցուցանիշը գնահատվում է 4,7%-ից 7%, իսկ 2027 թվականին՝ 5%-ից 6,2%։

Տարբեր միջազգային կառույցներ նույնպես հրապարակել են իրենց գնահատականները։ Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) կանխատեսում է, որ 2024 թվականին Հայաստանի ՀՆԱ-ն կաճի 6%-ով, իսկ 2025 թվականին՝ 5,5%-ով։ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գնահատականով՝ 2024 թվականին տնտեսությունը կաճի 6%-ով, իսկ 2025-ին՝ 4,9%-ով։ Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկի (ԵՎԶԲ) կանխատեսումը 2024-ի համար 6,2% է, իսկ 2025-ի համար՝ 4,8%։

Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) 2024-ի համար կանխատեսում է 5,7% աճ, իսկ 2025-ի համար՝ 6%։ Fitch Ratings գործակալությունը գնահատում է 2024-ի համար 6% աճ և 2025-ի համար՝ 4,9%։ S&P-ի կանխատեսումը 2024-ի համար 6,2% է, իսկ ՄԱԿ-ի տվյալներով՝ Հայաստանի տնտեսությունը 2024-ին կաճի 6%-ով, 2025-ին՝ 5,2%-ով, իսկ 2026-ին՝ 4,7%-ով։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները