Armenian Card-ը ներկայացրել է ArCa Pay համակարգը

Վերջին լուրերը
Armenian Card-ը ներկայացրել է ArCa Pay համակարգը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Նոյեմբերի 8-ին Armenian Card-ը ներկայացրել է հերթական նորարար պրոդուկտը՝ ArCa Pay-ը, գրում է Hetq.am-ը։

ArCa Pay-ը Հայաստանի բանկերի և վճարահաշվարկային ընկերությունների հաճախորդների միջև հեռախոսահամարով ակնթարթային փոխանցումներ կատարելու պարզ, արագ, հեշտ ու անվտանգ հարթակ է, որին արդեն միացել են Ամերիաբանկը, Evocabank-ը և Կոնվերս Բանկը։ Այսուհետ այս բանկերի հաճախորդները կարող են իրենց բանկային հավելվածներով ակնթարթային գումարներ փոխանցել միմյանց՝ 
նշելով միայն ստացողի հեռախոսահամարը։

ArCa Pay-ին միացած բանկերի հաճախորդներն իրենց բանկային հավելվածում իրենք են ընտրում ArCa Pay համակարգով գումարի ստացման հիմնական ֆինանսական կազմակերպությունը։ Ի դեպ, փոխանցումը կարելի է ստանալ ընթացիկ, քարտային կամ հաշվառման հաշվին։

Նշվում է, որ ArCa Pay համակարգով դրամական միջոցների ակնթարթային փոխանցումները բանկերի և վճարահաշվարկային կազմակերպություններին տրամադրվելու են էականորեն ավելի ցածր սակագնով, քան  քարտերի միջև կատարվող փոխանցումները, ինչը կհանգեցնի նաև վերջնական սպառողի համար ցածր սակագնի կիրառմանը։  

Մոտ ապագայում ArCa Pay համակարգով արդեն իսկ կսկսեն աշխատել Հայաստանի գրեթե բոլոր բանկերը և վճարահաշվարկային կազմակերպությունները, ինչպես նաև շուտով ArCa-ն շուկային կներկայացնի ևս մի քանի հետաքրքիր ու պահանջված ծառայություններ։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները