2024 թվականի առաջին ինն ամիսների ընթացքում Wildberries հարթակում հայ ձեռներեցների վաճառքները գրանցել են տպավորիչ աճ՝ ավելանալով 14.5 անգամ։ Այդ մասին ասվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։ Ընկերությունը ակտիվորեն զարգացնում է համագործակցությունը տեղի ձեռներեցների հետ և ընդլայնում է հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները։
Հարթակում իրենց բիզնեսը սկսող ձեռներեցների թիվը 2024թ․ հունվար-սեպտեմբեր ամիսներին աճել է 345%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Հայ վաճառողների շրջանառությունն այս ընթացքում դրամական արտահայտությամբ ավելացել է 1354%-ով։ Հայաստանում արտադրված ապրանքների վաճառքը նշված ժամանակահատվածում աճել է 33%-ով։
Առավել պահանջված են եղել կոսմետիկան, աքսեսուարները, սննդամթերքը, կոշիկներն ու ներքնազգեստը, ոսկերչական իրերը, մեծահասակների և երեխաների հագուստը։ Տեղական ապրանքների շարքում ամենամեծ աճ են գրանցել մազի աքսեսուարները (74 անգամ), մանկական ապրանքները (17 անգամ), կոշիկի աքսեսուարները (15 անգամ), ձեռագործ իրերը, վարագույրներն ու աքսեսուարները (11 անգամ)։
Ամենապահանջված տեղական բրենդների շարքում են Bambak տեքստիլը, ELLASI կոշիկները, Artie մանկական հագուստը, Alex Textile հագուստը, ROYAL ARMENIA ըմպելիքները, «Приветфрукт» չրերը, YV SARKISIANTS և Simona shoes կոշիկները, Bambak Kids մանկական պիժամաներն ու ներքնազգեստը, Mariann Gray կոսմետիկան և SALVE մանկական ապրանքները։
Հայաստանցի գործընկերները կարող են մատակարարումներ իրականացնել Երևանի տեսակավորման կենտրոն, որի մակերեսը կազմում է 8200 քմ։ Ընթացիկ տարում հասանելի է դարձել նաև մեծածավալ ապրանքների առաքումը երկրի ներսում։ Ընդլայնվում է պատվերների ստացման կետերի ցանցը․ 2024թ․ հոկտեմբերի 1-ի դրությամբ աճը կազմել է 92%։
Wildberries-ի գրեթե բոլոր ֆիրմային կետերն իրականացնում են ապրանքների ընդունում։ Հայաստանի բնակիչներն ավելի ու ավելի հաճախ են առցանց գնումներ կատարում․ 2024թ․ առաջին 9 ամիսներին նրանք հարթակում առավելապես պատվիրել են հագուստ, կոշիկ, կոսմետիկա, ավտոպարագաներ, աքսեսուարներ, ներքնազգեստ, սմարթֆոններ, կենցաղային տեխնիկա, սպասք և տնային տեքստիլ։