Բանկերը նոր քարտային վարկերն այսուհետ կտրամադրեն միայն ՀՀ դրամով

Վերջին լուրերը
Բանկերը նոր քարտային վարկերն այսուհետ կտրամադրեն միայն ՀՀ դրամով
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

ՀՀ ԿԲ խորհուրդը 2024 թվականի մայիսի 24-ին որոշում է ընդունել հետ կանչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մարտի 11-ի ««Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 51 և 81 մասերի մասին» թիվ 1 պաշտոնական պարզաբանումը, ըստ որի առևտրային բանկերին թույլատրվում էր տրամադրել նաև արտարժույթային քարտային վարկեր (այդ թվում՝ վարկային գծեր և օվերդրաֆտներ):

Որոշման արդյունքում, առևտրային բանկերը նոր քարտային վարկերն (այդ թվում՝ վարկային գծեր և օվերդրաֆտներ) այսուհետ կարող են տրամադրել միայն Հայաստանի Հանրապետության դրամով:

ԿԲ հաղորդագրությունում նշվում է, որ հաշվի առնելով արտարժութային վարկերի ցածր տեսակարար կշիռը՝ ներկա փուլում փոփոխության իրականացումը ֆինանսական միջնորդության տեսանկյունից տնտեսության վրա էական ազդեցություն չի ունենա, և փոխարենը զերծ կպահի հասարակությանը ապագայում զգալի արտարժութային ռիսկ ստանձնելուց։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները